Yerevan, 24.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայ եկեղեցու կարևոր տոներից մեկն է Սուրբ Խաչը կամ Խաչվերացը

Blog
ՍՈՒՐԲ ԽԱՉ Ս. Խաչը կամ Խաչվերացը Հայ եկեղեցու կարեւոր տոներից մեկն է, հաստատված՝ խաչի վերադարձը պանծացնելու ու, միաժամանակ, զո- րությունը ներբողելու համար: Մեր նպատակը չէ ներկա շարադրանքում անդրադառնալ տոնի եկեղեցական բնույթին, ուստի կսահմանափակվենք միայն որոշ պատմական տվյալների հաղորդմամբ եւ հիմնականում կանդրադառնանք տոնի ազգային բովանդակությանն ու արարողակարգին: 610թ. պարսից Խոսրով Բ թագավորը հարձակվում է Բյուզանդիայի վրա եւ 614թ. գրավում նաեւ Երուսաղեմը՝ համարյա կործանելով ամբողջ քաղաքը: Գերի է տարվում նաեւ Քրիստոսի խաչափայտը: Հերակլ կայսրը խաչա-փայտն ազատագրելու համար, հարձակվում է պարսիկների վրա եւ հաղթանակ տանում (նրա բանակում կռվում էին նաեւ Հայաստանի հունական մասի գնդերը՝ Մժեժ Գնունու ղեկավարությամբ): Կնքվում է խաղաղության դաշն, որի կարեւոր կետերից մեկն էր խաչա-փայտի վերադարձը: Հերակլը այն դարձյալ Երուսաղեմ է փոխադրում, որն ուղեկցվում է մեծ հանդիսություններով ու կրոնական արարողություններ: Այդ դեպքի հիշատակը հավերժացնելու համար, բոլոր քրիստո- նյա եկեղեցիներում հաստատվում է Խաչվերացի տոնը (սեպտեմբերի 14): Հայոց եկեղեցում Խաչվերացը տոնվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած կի-րակի օրը: Ինչպես հավաստում են ազգագրական աղբյուրները, ժողովրդի մեջ տոնը գլխավորապես առնչվում է ննջեցյալների (մանավանդ նոր մահացածի) հիշատակը նշելու, պահպանելու հետ, դրանով իսկ՝ յուրօրինակ ձեւով սերունդներին ավանդելով նախնյաց պատմությունը: Այսպես. Ս. Խաչի օրը Շիրակում թե քաղաքում եւ թե գյուղերում, համարյա յուրաքանչյուր տուն մի ուլ էր մորթում, ամբողջությամբ կախում թոնրում ու խորովում: Այնուհետեւ, որպես մատաղ, այն բաժանում էին մոտ դրացիներին: Այդ մսից փաթաթում էին լավաշի մեջ եւ իբրեւ ննջե- ցյալների բաժին, տանում դնում էին գերեզմանատան քարերի վրա: Այդ օրը մոտ ազգականները նաեւ նոր ննջեցյալատիրոջ տուն էին ուղարկում սեւ հագուստներ ու մի կենդանի ուլ: Զանգեզուրում նույն տարում ննջեցյալ ունեցողները Ս.Խաչի ուրբաթ օրը ոսպով շորվա էին եփում ու իբրեւ հոգեբաժին բաժանում, գերեզմանները օրհնել էին տալիս, ինչպես նաեւ ուխտ էին գնում մոտակա վանքերն ու ոչխարներ զոհաբերում: Ս.Խաչի օրը ննջեցյալներին բաժին տանելու եւ նրանց հիշատակը հարգելու սովորությունը ընդունված էր եւ մինչեւ այժմ էլ կատարվում է ամբողջ Հայաստանում ու իր արմատներով առնչվում է նախնիների պաշտամունքի հետ, դրանով իսկ մշտապես պահպանելով հոգեւոր կապը հին ու նոր սերունդների միջեւ: Ճշմարիտ է ասված. ՙՆորահաս սերունդը կտրվեց անցնող կամ անցած գնացած սերունդներից՝ նա էապես կտրվում է մինչ այդ գոյություն ունեցող ցեղի արժեքներից ու սրբություններից... Հին սերունդից կտրվողը դառնում է հոգեպես անհող եւ անուղի: Էականը հոգեհաղորդակցությունն է սերունդների միջեւ, որի շնորհիվ վերջինները փոխանցում են ցեղի հավիտենական բոցը... Հոգեհաղորդակցվել, ասել է՝ պատմական հիշողությամբ վերապրել անցյալ սերունդների կյանքը՝ նրանց ճակատագրին կապելով մերը՚. (Գ.Նժդեհ): Ահա, հենց այդ խորհուրդն ունի Ս.Խաչի տոնը, որը նախնիների հիշատակը պահպանելու առումով, թերեւս, միակն է մեր տոնակարգում: Ուստի, պատահական չէ, որ մեր ժողովուրդը իր ՙմեծ մեռելների՚ պաշ-տամունքը դարերով փոխանցել է նրանց հիշատակին նվիրված տոներով (ՙՎարդանանց՚, ՙՍահակ-մեսրոպյան՚), իսկ Ս.Խաչը ամեն տարի այդ ամենը սրբագրում է հանձինս ներկա ու անցյալ ննջեցյալների: Որ Ս.Խաչի գլխավոր խորհուրդը նախնիների հիշատակը հավերժացնելու մեջ է, վկայում է նաեւ հետեւյալ իրողությունը. ինչպես հաղորդում է հայագետ Մ. Մինասյանը, Տավրոսյան լեռներում կար մի վայր, ուր, դեռ մինչեւ մեր դարասկիզբը, անհիշատակելի ժամանակներից, ամեն տարի սեպտեմբերի 14-ին շրջակա գավառներից համախմբվում էին բա- րեկամ ու թշնամի ազգեր (հայեր, քրդեր, ասորիներ եւ այլն)՝ ողջակեզ մատուցելու առ Աստուած: ՙՆոյի զոհաբերութեան ընդունուած թուականն է այս օրն, երբ ջրհեղեղէն փրկեալներու նահապետը իր առաջին գոհաբա- նական ողջակէզն մատոյց առ Աստուած՚: Ուստի, տոնելով Ս. Խաչը, հանգստություն մաղթենք մեր նախնիների շիրիմներին ու վերածնվենք մեր մեծերի պայծառ օրինակով... 
Գեղամ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts