Ինչու՞ եք հերոսացնում Սողոմոն Քոչարյանին
AnalysisՇատ ցավալի է, որ Սողոմոն Քոչարյանը առանց ազատությունը վայելելու մահացավ: Բայց ձեր գրառումները տեսնելով, լուրջ եմ ասում, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ էդ մարդը հերոսություն է արել, դրա համար են ցմահ նստեցրել...
Նա մարդ է սպանել, իր ասելով՝ կողոպտելու նպատակով... Ստացվում է, որ սպանվածը մեղք չէ՞ր, ընտանիք չունե՞ր...
Վարորդ տղա է եղել, ֆուռ է քշել, որ իր ընտանիքը պահի, Սողոմոնը գյուլլել ա, որ թալանի: Ու արդարացումը սա էր՝ ես կռված տղա եմ, պետությունը ինձ չի պահել, ստիպված մարդ եմ սպանել:
Հազարավոր կռվող տղերքի պետությունը անտեր ա թողել, հիմա ինչ, պետք ա զենքը ձեռքին համատարած մարդ սպանեի՞ն...
Մեզնից ո՞ր մեկն է պատրաստ ներել կողոպտելու նպատակով մեր հարազատին սպանած որևէ մեկին: Ծանր ա չէ՞ մտածելը...
Իսկ մենք էդ մարդուն գրեթե հերոսացնում ենք, որովհետև մեր հարազատին չի սպանել, այլ ուրիշի...
Սա է արդարության մասին մեր սուբյեկտիվ ընկալումը: Արդարության ու բանականության սահմանը վերջանում է այնտեղ, որտեղ մենք անձնական շահ չունենք...
Իսկ եթե մեր հանդեպ են անարդար վարվում, միշտ թվում է, որ մեզ վնաս տված մարդու պատիժը անհամեմատ թեթև ա...
Թերևս այսքանը...
Վարուժան Բաբաջանյան