Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպք
SocietyՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 16 պատահարի հետևանքով 1 մարդ է զոհվել, 23-ն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, նոյեմբերի 10-11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 12-ը: Բացահայտվել է գողության 5, խարդախության 6, կողոպուտի, յուրացման, խուլիգանության և կաշառակերության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2, սպանության և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք: