Հինգ փաստ Facebook-ի տիրուհու մասին
LifestyleNews.am-ը գրում է.
Արդեն մի քանի տարի է, ինչ աղջիկները ջնջել են Facebook-ի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգին նախանձելի ու ցանկալի փեսացուների ցուցակից։ Ցուկերբերգն ամուսնացավ 2012թ․մայիսի 19-ին իր զուգընկերուհու՝ 27-ամյա Պրիշիլա Չանի հետ։ Մարկն այդ լուրը՝ լուսանկարների տեսքով, հայտնել էր իր բազմահազար հետևորդներին Facebook սոց․ ցանցում։
Լուրից անմիջապես հետո, հանրահայտ People ամսագիրը հրապարակեց թոփ 5 փաստ Պրիշիլա Չանի մասին։ Ինչպես հայտնում է ամսագիրը Չանը չի գնում թանկարժեք իրեր հայտնի բրենդային խանութներից ու չի անցկացնում ամբողջ ժամանակը գեղեցկության սրահներում։ Երևի հենց դա էր պատճառը, որ Ցուկերբերգն ընտրեց հենց այս աղջկան։
Ստորև ներկայացնում ենք այն 5 հետաքրքիր փաստերը, որոնք հրապարակել է ամսագիրը։
1․Տիկին Չանը սիրում է ինքնուրույն հասնել հաջողության

2003թ․-ին Quincy High School-ի ավարտական միջոցառմանը հենց նա է ներկայացել երախտագիտության ելույթով։ ԱՄՆ-ում նման պատվի արժանանում են միայն լավագույն և հաջողակ աշակերտները։ Դպրոցն ավարտելուց հետո նա սովորել է Հարվարդի համալսարանի՝ կենսաբանության ֆակուլտետում։ 2007-2008 թվականներին, միջին դասարանի աշակերտներին դասավանդել է բնական գիտություն։ Այսքանով նա չի սահմանափակվել, ընդունվել և սովորել է Սան Ֆրանցիսկոյի բժշկական համալսարանի քոլեջի՝ մանկաբուժության բաժնում, որն էլ հաջողությամբ ավարտել է գրեթե ամուսնությունից առաջ։
2․Մարկի հետ հանդիպել են համալսարանում՝ երեկույթի ժամանակ
Ինչպես և շատ ուսանողներ Մարկն ու Պրիշիլան հանդիպել են երեկույթի ժամանակ։ Նրանք երկուսն էլ պետքարանի համար հերթում էին կանգնած։
«Մարկը նման էր տիպիկ բուսաբանի, ով ձեռքին ուներ գարեջրի գավաթ»,-հիշում է Պրիշիլան։ Երևի հենց այսպիսին էր նրա պատկերացրած սպիտակ ձիով ասպետը։
3․Պրիշիլան նախընտրում է հասարակ իրեր
Չնայած նրան, որ ամուսնությունից հետո տիկին Չանը դարձել է ոչ փոքր հարստության տեր՝ (վերլուծաբանների գնահատմամբ ունեցվածքը կազմում է 17 մլրդ դոլար) նրան պերճությունը չի գրավում։
«Այս կյանքում մենք փորձում ենք հետևել մեր նպատակներին։ Այն ինչ մենք գնահատում ու այն ինչին հավատում ենք, դրանք պարզ բաներ են»,-նշում է Չանը։ Օրինակ, զույգը նախընտրում է զբոսնել այգում կամ խաղալ բազմապիսի խաղեր։
4․ Չանը դրական է ազդում Մարկի վրա
Հենց նա է ոգեշնչել Ցուկերբերգին ստեղծել դոնորների բարեգործական-նվիրատվական ծրագիր Facebook-ում։
«Ճաշի ընթացքում զրույցի մեր հիմնական թեմաները Facebook-ն ու երեխաներն են։ Նա պատմում է թե ում հետ է հանդիպել, թե ինչպես է ծանր հիվանդությամբ տառապող երեխան՝ դոնորի հայտնվելուն պես, մի օր առողջանում։ Չանը տուն է վերադառնում երջանիկ այն մտքով, որ ինչ-որ մեկի կյանքն էլ է փրկվել ու դարձել ավելի լավը»,-պատմում է Մարկը։
5․Նա է բացահայտել Չինաստանի հանդեպ Մարկի սիրո մասին
Ցուկերբերգի կինը կես չինացի է, կես ամերիկացի։ Նա ազատորեն տիրապետում է անգլերենին, իսպաներենին և կանտոնական չինարենին։ 2010թ․Մարկը սկսեց ջանասիրաբար սովորել չինարեն, որպեսզի Չինաստանում պարզ դեմքով ներկայանար հարսնացուի հարազատներին։ Կոնֆուցիոսի խոսքերը դժվար թե կարողանա մեջբերել, բայց Չանի տատիկի հետ կարողացավ զրուցել։