Դուք կապշեք, երբ իմանաք, թե ինչու ոչ ոք չէր նայում մերկ մոդելի գոտկատեղից ներքև, ով առանց ամաչելու զբոսնում էր քաղաքում
LifestyleBlogNews
Շիկահեր գեղեցկուհին, ում հագին միայն շապիկ ու կոշիկներ կային, գոտկատեղից ներքև մերկ քայլում էր Հոնգկոնգի փողոցներով, և ոչ ոք նրան ուշադրություն չէր դարձնում։ Պատճառն այն է, որ մոդելի մերկ մարմինը գոտկատեղից ներքև վարպետորեն ներկված էր այնպես, ասես նա կիպ տաբատ էր կրում։ Իսկ այդ ամենն արվեստագետ Սանդրա Բեքերի ձեռքի գործն է։

Ավելի ուշ կինն, իր ուսապարկը մեջքից մի կողմ տանելով, բացեց շապիկի վրայի գրառումը, որի վրա կարելի էր կարդալ. «Տաբատի բացակայությունը լավագույն տաբատն է»։ Դրանից հետո մարդիկ սկսեցին ուշադրություն դարձնել նրա ոտքերին։
Ի դեպ, մինչ այդ միայն մի տղամարդ նկատեց կնոջ նկարված մերկ մարմինը, երբ նա փորձում էր գնացքի տոմս գնել, ու սկսեց հեռախոսով նկարել նրան։ Տեսանյութը՝ ստորև։








