Մի՛ հավատացեք Ձեր աչքերին. Նույնիսկ ամենասովորական սննդամթերքը կարող է կեղծ լինել (լուսանկարներ)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Ֆանտաստիկայի ժանրի գրողները վաղուց երազում են բարձր էներգիայով սինթետիկ սնունդ ստեղծելու մասին: Նրանց կարծիքով այդպիսի սնունդն իր համային հատկություններով չպետք է զիջի բնական մթերքներին, նաև պետք է լինի ավելի օգտակար և մատչելի: Հեղինակների երազանքներում, սինթետիկ սնունդը մեկընդմիշտ պետք է վերջ դնի երկրի վրա գոյություն ունեցող սովին:
Արդեն մի քանի հնարամիտ գործարարներ սովորել են սինթետիկ սնունդ պատրաստել: Ի դեպ խոսքը երշիկի մասին չէ, որում ոչ մի գրամ միս չկա, և ոչ էլ խտացրած կաթի մասին է, որում ոչ մի կաթիլ կաթ չկա: Նրանք սովորել են սարքել արհեստական ձավարեղեն և ձու: Եվ եթե էժանությունն այս մթերքների համար միանշանակ է, ապա դրանց օգտակարությունը մեծ կասկածներ է առաջացնում: Այդպիսի սննդամթերքը վտանգավոր է առողջության համար:
Ձեզ ենք ներկայացնում վեց սինթետիկ մթերքներ՝ բնականին փոխարինող, որոնք արտադրվում են գործարանային պայմաններում:
Սինթետիկ խավիար
Խավիարը թանկ մթերք է: Արհեստական խավիարի առաջին բաղադրատոմսը լավ նպատակով էր ստեղծվել՝ ապահովել մարդկությանը էժան, համեղ և օգտակար մթերքով: Սակայն տարիներ հետո արհեստական խավիար սկսեցին ստանալ ձվի սպիտակուցից և դոնդողից, իսկ հիմա սկսել են պատրաստել ջրիմուռներից:
Արհեստական ձվեր
Կեղծում են ոչ միայն թանկարժեք խավիարը, այլ նաև սովորական հավի ձուն: Չինաստանում կա արհեստական ձվերի գաղտնի արտադրամաս: Սպիտակուցը և դեղնուցը ստանում են սպիտակուցանման քիմիական խառնուրդից՝ ավելացնելով դոնդող: Եվ որպեսզի սպիտակուցն ու դեղնուցը ներսում չխառնվեն իրար, դեղնուցը պատում են կալյումի կարբոնատե թաղանթով: Կճեպը պատրաստում են պարաֆինի և գիպսի խառնուրդից: Եվ չնայաց դրանց աշխատատար արտադրությանը՝ այսպիսի ձվերը մի քանի անգամ էժան են սովորական ձվերից:
Պլաստիկ բրնձ
Չինացիները նաև սովորել են արտադրել արհեստական բրինձ: Այդպիսի բրինձը պատրաստվում է օսլայից, որի մեջ ավելացնում են պլաստիկա, որը հատիկներին տալիս է պնդություն և ձև:
Ստվարաթղթով պելմեննիներ
Մի քանի տարի առաջ չինական ոստիկանությունը ձերբակալել է խաբեբաների, որոնք վաճառում էին կեղծ միջուկով պելմեննիներ: Մսի փոխարեն այնտեղ ստվարաթուղթ էր: Ստվարաթուղթը թրջում են քիմիական նյութերով, որպեսզի մսի տեսք և համ հաղորդեն: Հետո այն խառնում են ճարպերի հետ և համեմունքներ են ավելացնում:
Կեղծ բալ
Մինչ վերջերս համարվում էր, որ հնարավոր չէ մրգերը կեղծել: Բայց պրակտիկան հակառակն է ցույց տալիս: Առավել հայտնի է բալը, քանի որ այն հեշտ է նմանացնել իսկականին: Դրանք պատրաստում են դոնդողից և շաքարի օշարակից՝ ավելացնելով համային հավելումներ: Բայց որպես միրգ վաճառել դեռ զգուշանում են, այն օգտագործում են միայն տորթեր զարդարելու համար:
Հավ բուսակերների համար
Ամերիկյան Beyond Meat ընկերությունը յոթ տարի է ծախսել արհեստական հավ ստեղծելու համար: Արդյունքում բուսական միս հաջողվեց ստեղծել սպիտակուցային մանրթելերի և սոյայի խառնուրդից: Եվ հիմա կեղծ հավերն օրինական վաճառվում են Ամերիկայի մի քանի նահանգներում:





