Կոմբինեզոնը շարունակում է մնալ նորաձև (լուսանկարներ)
LifestyleՄեր ժամանակներում շատ հարմար և տարածված կանացի կոմբինեզոնը հայտնագործել են ռուս մոդելավորողները շուրջ 6 տասնամյակ առաջ: Անվտանգության տեխնիկայի կանոնները պահանջում էին այնպիսի արտահագուստի ստեղծում, որով հարմար կլիներ հաստոցի մոտ աշխատելը: Մասնագետները որոշեցին միացնել իրար վերնազգեստն ու անդրավարտիքը: Առաջին նմուշներն առանձնապես ոգևորությամբ չընդունեցին: Սակայն, շուտով կանայք գնահատեցին այդ հագուստի հարմարավետությունը և այլևս չեն ուզում հրաժարվել դրանից:
Շատ դիզայներների կարծիքով այս հագուստը այլևս նորաձև չէ, և պետք չէ կրել անգամ երեխային բակ տանելիս: Նման բան չկա: Կոմբինեզոնները հարմարավետ են, լուծում են քո ժամանակի խնդիրը: Ընտրիր քո կառուցվածքին համապատասխանող լավագույն տարբերակը և դու կցանկանաս կրել այն ամեն օր: Աշխատավորների համազգեստը վաղուց իր ուրույն տեղն ունի ժամանակակից կնոջ զգեստապահարանում` շնորհիվ իր բազում առավելությունների: Երեկույթների համար էլեգանտ տարբերակ են համարվում երկար, լայն տաբատով կտորից կոմբինեզոնները բարձրակրունկ կոշիկների հետ: Կոմբինեզոնների սիրահարներն են համարվում ամենաթրենդային աստղերից Ռիհաննան, Բեյոնսեն, Ջենիֆեր Լոպեսը, Քենդալ Ջենները... Իսկ Քիմ Քարդաշյանի կարմիր կոմբինեզոնը երկար կմնա մեր հիշողության մեջ:




