Ինչի հետ համադրել սեզոնի թրենդ բոտֆորները
LifestyleWnews.am-ը գրում է.
Այս սեզոնին բավականին նորաձեւ են բոտֆորները։
Եթե արդեն իսկ հասցրել եք ձեռք բերել դրանք, ապա Wnews.am-ը կհուշի ձեզ, թե ինչի հետ կարող եք համադրել։
Սեզոնի գլխավոր հիթը մոխրագույն կամ կաթնագույն երանգի զամշե բարձրակրունկ բոտֆորներն են, որոնք կարող եք կրել կարճ կիսաշրջազգեստով ու սվիտրով։ Կերպարը կլրացնի գլխարկը։
Կաշվե բոտֆորների սիրահարները դրանք կարող են կրել ծաղկավոր կիսաշրջազգեստով, որը կերպարին կանացիություն կհաղորդի։
Ամենակարեւոր խորհուրդը. վուլգար տեսքից խուսափելու համար ճիշտ կլինի բոտֆորը կրեք համեստ զգեստի կամ կիսաշրջազգեստի հետ եւ հաստ զուգագուլպաներով։











