Yerevan, 04.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԶՈւ օպերատիվ կառավարման կենտրոնի հեռուստակոնֆերանս համակարգի ստեղծման ժամանակ հափշտակվել է 455 հազար ԱՄՆ դոլար

Society

 ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում ավարտվել է ՀՀ զինված ուժերի օպերատիվ կառավարման կենտրոնի հեռուստակոնֆերանս համակարգի ստեղծման գործընթացում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ 

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ քննչական կոմիտեի՝ մի քանի այլ երկրների իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում ձեռք բերված փաստաթղթերի բնօրինակները փաստում են, որ նշված համակարգի ստեղծման համար սարքավորումների ձեռքբերման ընթացքում ներկայացվել են ուռճացված գներ, հաշիվ-ապրանքագրերում ներառվել կեղծ տեղեկություններ։ Արդյունքում, նախնական տվյալներով հափշտակվել է շուրջ 455 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։

20 13 թվականի օգոստոսի 21-ին «Էյ Ար-Այ Սի Թի» ՍՊ ընկերությունը ՀՀ ՊՆ-ի հետ ստորագրել է թիվ ԲԸԱՀԱՊՊՁԲ-1-3 պայմանագիրը՝ ՀՀ ԶՈՒ օպերատիվ կառավարման և իրավիճակների վերահսկման կենտրոնի տեսակոնֆերանս համակարգի ստեղծման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման վերաբերյալ։ Պայմանագրի արժեքը կազմել է 485.831.189 ՀՀ դրամ։

Նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նախքան ՀՀ պաշտպանության նախարարության հետ պայմանագրի կնքումը նշված ընկերության տնօրենը մասնակցել է բանակցային գործընթացին։  Նկատի ունենալով, որ ՀՀ-ում նմանատիպ համակարգ չկա, և համակարգի ստեղծման համար առաջադրված խնդիրները բարդ ու մեծածավալ են, որոնք պահանջում են նոր տեղեկատվական տեխնոլոգիայի կիրառում, և անհրաժեշտ կլինի մի շարք երկրներից ձեռք բերել տարբեր տեսակի ու քանակի սարքավորումներ, որոնք ՀՀ շուկայում չկան, ինչի պարագայում  ՀՀ պաշտպա նության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք հնարավորություն չեն ունենա ներկայացված գնային առաջարկն ուսումնասիրել և համեմատել շուկայական արժեքների հետ, բացի այդ,  արտերկրից ձեռք բերված ապրանքները հասցեագրվելու են ՀՀ պաշտպանության նախարարության անունով, և դրանք ենթակա չեն հայտարարագրման՝ արտերկրից ձեռք բերվող ապրանքների գնային առաջարկում ներկայացրել է դրանց իրական արժեքներից տարբերվող, ուռճացված գներ:

Չարաշահումների վերաբերյալ հիմնավոր կասկածներն ստուգելու ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական մեծածավալ գործողություններ։ Պարզվել է, որ անհրաժեշտ սարքավորումները ձեռք են բերվել  տարբեր երկրներից և քրեական գործով քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդություններ են ուղարկվել մի քանի այլ երկրների իրավապահ մարմիններին։

Համագործակցության արդյունքում ԱՄՆ-ից և Վրաստանից ստացվել են տվյալ երկրներում գործող տարբեր ընկերություններից սարքավորումներ ձեռք բերելու վերաբերյալ «Էյ Ար-Այ Սի Թի» ՍՊ ընկերության գործարքների արժեքների մասին փաստական տվյալներ, պարզվել կատարված հափշտակության մեխանիզմը։

Նախնական քննության արդյունքների համաձայն՝ կատարված խարդախությունը թաքցնելու նպատակով ձեռք են բերվել պայմանագրի տեխնիկական տվյալներին համապատասխան ապրանքներ, սակայն նշված ընկերության տնօրենի կողմից դրանց վերաբերյալ պատրաստվել են կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր. մուծվել է պայմանագրով նախատեսված հարկային պարտավորությունների ողջ գումարը, իսկ հափշտակված գումարներն ընկերության  հաշվապահական հաշվառման փաստաթղթերում ձևակերպվել են որպես կրեդիտորական պարտքեր:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ, 2015թ. հոկտեմբերի 28-ին որոշում է կայացվել քրեական գործով դեռևս 2014 թվականին որպես մեղադրյալ ներգրավված «Էյ Ար-Այ Սի Թի» ՍՊ ընկերության տնօրեն Ա. Սարգսյանի մեղադրանքի ծավալը փոփոխելու մասին, և նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի գումար՝ 454.916,65 ԱՄՆ դոլարին համարժեք 186.136.612 մլն ՀՀ դրամ հափշտակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վեջինս գտնվում է նախնական կալանքի տակ:

Քննության արդյունքների մասին հավելյալ տեղեկություններ նախաքննության այս փուլում հրապարակման ենթակա չեն։ 

 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live