Թե ինչպես Սան Ֆրանցիսկոն ոտքի կանգնեց քաղցկեղով հիվանդ փոքրիկի երազանքն իրականացնելու համար (լուսանկարներ)
LifestyleՍան Ֆրանցիսկոյի փողոցները ամբողջությամբ վերափոխվել են «Բեթմենը» ֆիլմի Գոթեմ քաղաքին` քաղցկեղով հիվանդ փոքրիկի երազանքը ի կատար ածելու համար:
1000-ավոր կամավորներ միավորվել ու հանձ են առել օգնել ուրախացնելու փոքրիկ տղային ու իրականացնել նրա երազանք:
4 տարի արյան քացկեղի դեմ պայքարելուց հետո փոքրիկ Մայլս Սքոթի հիվանդությունն արդեն նահանջում է:
«Երազանք պահիր» բարեգործական հիմնադրամի աշխատակիցները, այցելելով տղային, նրան հարցրեցին, թե որն է նրա երազանքը, տղան պատասխանել է, թե ուզում է «Բեթքիդ» լինել կամ «Չղջիկ երեխա» ու պայքարել չարի դեմ:

Բեթմենն ու Բեթքիդը (հնգամյա Մայլս Սքոթը) պատրաստվում են կռվել չարի դեմ Գոթեմ քաղաքում (Սան Ֆրանցիսկո):


Փոքրիկ սուպերհերոսը վազում է փրկելու օգնության կարիք ունեցող օրիորդին:

Բեթքիդը հատուկ իր համար մինի «բեթ-մեքենայում»:
Բարեգործական հիմնադրամի, ընկերների, անծանոթների ու Սան Ֆրանցիսկո քաղաքի պաշտոնյաների ուժերով իրականացավ փոքրիկ Սքոթի սուպերհերոս դառնալու նվիրական երազանքը: Սան Ֆրանցիսկոյի ավագ ոստիկանապետ Գրեգ Սյուրը խնդրեց փոքրիկ սուպերհերոսին դուրս գալ ծառայության ու փրկել քաղաքը:





Հարյուրավոր մարդիկ են հավաքվել փողոցում` ոգևորելու փոքրիկ սուպերհերոսին, ով, ժամանելով իր «բեթ-մեքենայով», փրկեց պարաններով կապված աղջկան:
Երբ աղջիկը գրկեց սուպերհերոս փոքրիկին շնորհակալություն հայտնելու համար, նրան տեղեկացրեցին, որ Ռիդլերը փորձում է բանկը կողոպտել. այսպես փոքրիկը շտապեց վնասազերծելու չարագործին:






Փոքրիկ սուպերհերոսի քաջագործություններից հետո քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրան «Գոթեմ» քաղաքը փրկելու համար:
Իսկ մինչև քաղաքի ոստիկանապետը կզանգահարեր ու նրան կխնդրեր քաղաքը փրկել, Բեթմենը (ակրոբատ Էրիկ Ջոնսոն) փոքրիկ սուպերհերոսի հետ մարզումներ էր անցկացնում:
«Գոթեմ քաղաքի քրոնիկները» թերթի 1000 հատուկ օրինակ կհրատարակվի «Բեթքիդը փրկում է քաղաքը» խորագրով:

«Դու իմ հերոսն ես» գրառմամբ պաստառով ոգևորում են փոքրիկ սուպերհերոսին:

Նկարում չարագործն ասում է, որ Բեթմենին կարող է հաղթել, բայց Բեթքիդին` երբեք:
Երեխայի ծնողները ասել են, որ երեխայի երազանքի իրականացումը հիվանդության դեմ իրենց 3 տարվա պայքարի վերջնակետն էր:

Մայլսը ընտանիքի հետ:
«Երազանք պահիր» բարեգործական ընկերությունը մահացու հիվանդ երեխաների երազանքներն իրականացնելով է զբաղվում: Նրանք այնպիսի երազանքներ են իրականացրել, ինչպես օրինակ Ջասթին Բիբերի հանդիպումը 8-ամյա Անալիշա Բրաուն-Ռաֆանանի հետ, ով տառապում էի լյարդի մահացու հիվանդությամբ:




