Հայաստանի պետական պարտքը 2015թ. ընթացքում աճել է 7.6 տոկոսով
EconomicsԱյս տարվա սեպտեմբերի վերջին ՀՀ պետական պարտքը կազմել է 4 մլրդ 778 մլն 509 հազար ԱՄՆ դոլար (2 տրլն 272 մլրդ 611.1 մլն դրամ)՝ 2014թ. դեպտեմբերի վերջի 4 մլրդ 441 մլն 524 հազար դոլարի դիմաց. 2015թ. առաջին ինն ամիսներին այն աճել է 336 մլն 985 հազար դոլարով կամ մոտ 7.6 տոկոսով:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, Հայաստանի արտաքին պարտքը սեպտեմբերի վերջին կազմել է 4 մլրդ 70 մլն 662 հազար դոլար՝ 2014թ. դեկտեմբերի վերջի 3 մլրդ 785 մլն 208 հազար դոլարի դիմաց, այդ թվում՝ ՀՀ կառավարության պարտքն այդ ժամկետներում կազմել է, համապատասխաբար, 3 մլրդ 593 մլն 330 հազար դոլար և 3 մլրդ 345 մլն 255 հազար դոլար, իսկ ՀՀ կենտրոնական բանկի պարտքը՝ համապատասխանաբար, 477 մլն 332 հազար դոլար և 439 մլն 953 հազար դոլար:
Հայաստանի ներքին պարտքը 2015թ. սեպտեմբերի վերջին կազմել է 707 մլն 847 հազար դոլար՝ նախորդ տարվա դեկտեմբերի վերջի 656 մլն 316 հազար դոլարի փոխարեն, այդ թվում՝ ՀՀ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերի գծով պարտքն այդ ժամկետներում կազմել է, համապատասխանաբար, 626 մլն 91 հազար դոլար և 609 մլն 392 հազար դոլար, ՀՀ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսերի գծով պարտքը՝ համապատասխաբար, 77 մլն 706 հազար դոլար և 40 մլն 777 հազար դոլար, վարկեր և փոխառությունները՝ 2 մլն դոլար և 4 մլն դոլար, իսկ ներքին երաշխիքների գծով ՀՀ ներքին պարտքը 2015թ. սեպտեմբերի վերջին կազմել է 2 մլն 50 հազար դոլար՝ նախորդ տարվա դեկտեմբերի վերջի 2 մլն 146 հազար դոլարի դիմաց: