Սվետլանա Նավասարդյանը «Նվիրում ծնողներիս» խորագրով մենահամերգ կունենա
CultureՀՀ ժողովրդական արտիստ, դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը ելույթ կունենա մենահամերգով:
Ինչպես տեղեկացրին ՀԱՖՆ մամուլի ծառայությունից, «Նվիրում ծնողներիս» խորագրով երեկոն տեղի կունենա նոյեմբերի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Ծրագրում ընդգրկված են Հայդնի, Բրամսի, Շոպենի և Կոմիտասի ստեղծագործությունները:
Դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը ծնվել է 1946թ. Ալավերդիում: 1964-68 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան: 1966-ից Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարն է: 1974-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1989-ից` պրոֆեսոր): Համերգային ծրագրերով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում, ելույթներ է ունեցել տարբեր միջզգային փառատոների ժամանակ: 1977թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր, 1984թ.` ժողովրդական արտիստի կոչմանը, 1988թ.` ՀԽՍՀ Պետական մրցանակի: Արժանացել է նաև բազմաթիվ մ իջազգային մրցանակների: Պարգևատրվել է նաև ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» և Պատվո շքանշաններով: