10 անհաջողակների պատմություններ. չփորձեք կրկնել նրանց սխալները (լուսանկարներ)
Lifestyle
Կրիսթոս Բերթսոսը, ցանկանելով զովանալ անտանելի շոգից, իր տանը օդափոխիչ է կառուցում ինքնաթիռի շարժիչից: Երբ Բերթսոսը միացրեց իր ստեղծագործությունը, նրա տան տանիքը պոկվեց և թռավ անհայտ ուղղությամբ:

Շեֆիլդից մի թոշակառու կին 20 տարի մթության մեջ է ապրել, քանի որ չի ցանկացել աղմուկ բարձրացնել նրանից, որ իր տանն անջատել են էլեկտրականությունը:

1994թ.-ին Դե Վիտտա Ֆինլիի մեքենան ԱՄՆ-ի հյուսիսային շրջաններից մեկի սարերում խրվում է ձյան մեջ: Ֆինլին օգնություն փնտրելու փոխարեն` մտածեց, որ իրեն կգտնեն և մնաց մեքենայի մեջ: Բժիշկների եզրակցմամբ, նա ապրել է մի քանի ամիս` նախքան սովից մահանալը: Հատկանշական է, որ եթե Ֆինլին դուրս գար մեքենայից և մի քանի մետր քայլեր, ապա մի ճանապարհ կգտներ սարից իջնելու համար:

1981թ.-ին Վանդա Էննիսը զինված հարձակում է գործում բենզալցակայանի վրա: Հաջորդ օրը նա տեսնում է այդ դեպքի մասին պատմող թողարկումը հեռուստացույցով և սարսափահար եղած այն մտքից, որ ուր որ է ոստիկանները կգան իրեն ձերբակալելու, հավաքում է իրերն ու մեղայականով ներկայանում ոստիկանություն:

Իվան Մակգվայերը որոշեց օդապարիկով իր թռիչքը նկարահանել: Նա ամրացրեց տեսախցիկը սաղավարտին և թռավ ուղղաթիռից: Նա այնքան ոգևորված էր, որ մոռացել էր ամենակարևորը՝ օդապարիկը: Մակգվայերը մահացավ, բայց տեսախցիկին ոչինչ չպատահեց:

Արգենտինացի աճպարար Մավրոն իր ներկայացման ավարտի ժամանակ խնդրեց իր օգնականին կրակել իր գլխին: Լսվեց կրակոցի ձայնը և Մավրոն հանդիսաբար իր բերանից հանեց փամփուշտը: Դահլիճում նստած Մարկո Ասպրելլան, հիացած աճպարարի հնարքներով, ոտքի կանգնեց և ասաց. «Իսկ հիմա այս մեկը բռնի՛ր»,- և իր սեփական ատրճանակից կրակեց աճպարարի գլխին: Մավրոն մահացավ: Դատի ժամանակ Ասպրելլան շատ ճնշված տեսք ուներ և ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչու Մավրոն չբռնեց նրա փամփուշտը: Նրան արդարացրեցին:

Երկու նյույորքյան փաստաբաններ որոշեցին իրենց աշխատավայրի միջանցքում վազքի մրցում անել: Նրանցից մեկն այնպիսի արագություն էր հավաքել, որ չկարողացավ ճիշտ պահին կանգ առնել և դուրս ընկավ 39-րդ հարկի պատուհանից:

Մյունխենում երկաթուղային վթարից հետո երկու տղամարդ կորցրել էին իրենց ձեռքերը: Բժիշկները գտել էին դրանք և արագ կերպով ետ կարել: Շուտով պարզվել էր, որ խառնաշփոթի մեջ նրանք խառնել էին ձեռքերը: Բարեբախտաբար տղամարդկանց մոտ արյան խումբը նույնն էր և վիրահատության ժամանակ խնդիրներ չառաջացան և մի քիչ համոզելուց հետո տղամարդիկ համաձայնվեցին պահպանել իրենց նոր ձեռքրեը:

Լաուրեն Ռոդան հավաստիացնում էր իր ընկերներին, որ նա ուլտրաձայնային տեսողություն ունի և, ի ապացույց իր խոսքերին, նա որոշեց փակ աչքերով երթևեկել Օտտավայի կենտրոնով: Արդյունքում Ռոդան վրաերթի ենթարկեց մի հետիոտնի ոտքը և հարվածեց երեք մեքենաների, որոնցից մեկը ոստիկանական էր:

Մի ավստրալացի մեկ օրվա ընթացքում շահել էր 200.000 դոլար և վճարել էր 201.000 դոլար, քանի որ իր մեքենայով քաղաքային հրապարակում պատմական հուշարձան էր կոտրել: