ՀՀ ոռոգման համակարգի արդիականացմանը կուղղվվի 40 մլն դոլար
EconomicsՀայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև կստորագրվի «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 40 մլն դոլարի ներդրումային վարկ:
Ծրագրի հիմնական նպատակն է ՀՀ տարածքում արդիականացնել ոռոգման համակարգերը և զարգացնել ջրօգտագործողների միավորումների ինստիտուցիոնալ կարողությունները: Ծրագրի շրջանակում նախատեսվում է բարձրացնել ոռոգման համակարգերի արդյունավետությունը, մեծացնել ոռոգվող հողերի մակերեսը, զարգացնել կառավարչական կարողությունները, բարձրացնել ՋՕՄ տեխնիկական հագեցվածությունը և այլն:
«Վարկը կտրամադրվի 20 տարի մարման ժամկետով, որից 10 տարին կլինի արտոնյալ, տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով»,- ասաց նախարարը: