Ինչպես ճիշտ խնամել երկար մազերը
LifestyleԲնականից նորմալ էլաստիկություն և ամրություն ունեցող մազերը մեր օրերում անհետացող երևույթ են դառնում։ Երբեմն նույնիսկ առողջ մազերը բավականին անշուք տեսք ունեն: Գաղտնիք չէ, որ գեղեցիկ ու փարթամ մազերը թաքցնում են թերությունները։ Առողջ և փայլող մազեր ունենալու մասին երազում է ամեն կին։ Իսկ որպեսզի երազանքն իրականություն դառնա, հարկավոր է պատշաճ կերպով հոգ տանել մազերի մասին:
Մազերի խնամքի համար նախատեսված միջոցների տեսականին շատ մեծ է։ Թափանցիկ տարաներով վառ գույնի հեղուկները և զանազան գեղեցիկ ու խայտաբղետ փաթեթավորումները երբեմն շփոթության մեջ են գցում կանանց և աղջիկներին:
Շամպունը մազերի խնամքի հիմնական միջոցն է։ Այն անպայմանորեն պետք է համապատասխանի Ձեր մազերի տիպին։ Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել սնուցող և մազարմատներն ամրացնող շամպուններ, ընդ որում, մեկ ամիս առաջինից և մեկ ամիս էլ` երկրորդից։ Մազերի կատարյալ խնամքի և պաշտպանության համար անհրաժեշտ միջոց է նաև մազորակիչը (կոնդիցիոները), քանի որ այն հարթեցնում է մազերի վերին շերտը, օգնում ազատվելու ճյուղավորումից և յուրաքանչյուր մազը «պատում է» պաշտպանիչ շերտով։ Սակայն երբեմն միայն ճիշտ ընտրված շամպունի և մազորակիչի օգնությամբ հնարավոր չի լինում լուծել մազերի հետ կապված բոլոր խնդիրները։ Այդժամ օգնության են գալիս տնային պայմաններում պատրաստված միջոցները:

Բնականից նորմալ էլաստիկություն և ամրություն ունեցող մազերը մեր օրերում անհետացող երևույթ են դառնում։ Երբեմն նույնիսկ առողջ մազերը բավականին անշուք տեսք ունեն։ Դրանց հմայք կարելի է հաղորդել ոչ ավել, ոչ պակաս` ռոմով մշակելու միջոցով։ Հարկավոր է մազերը լվանալ և թաց մազերը շփել 1-3 ճաշի գդալ ռոմով (կամ կոնյակով), այնուհետև գլուխը փաթաթել սրբիչով։ 15-20 րոպե հետո կարելի է մազերը չորացնել և հարդարել։ Հավատացա՛ծ եղեք, որ հմայքն ապահովված կլինի:
Եթե Ձեր մազերը բնականից չոր տիպի են, ապա ամեն կերպ խուսափե՛ք սպիրտ պարունակող մազերի հարդարման միջոցներ օգտագործելուց։ Այս պարագայում օգնության կարող են գալ սնուցող միջոցները, որոնցից ամենաօգտակարը ձիթապտղի յուղ պարունակող քսուքն է։ Մազերը մանրակրկիտ սանրե՛ք և քսե՛ք ձիթապտղի յուղ։ 20 րոպե պահելուց հետո մազերը լվացե՛ք տաք ջրով:
Մազերի յուղոտ տիպ ունեցող կանանց խորհուրդ է տրվում օգտագործել այնպիսի միջոցներ, որոնք կրճատում են մաշկի ճարպազատությունը։ Օգտակար է մինչ մազերը լվանալը դրանք պատել ալոեի տերևներից ստացված հյութով, քանի որ այն բարելավում է արյան շրջանառությունը և ճնշում վերնամաշկի ճարպագեղձերը։ Այս պարագայում խորհուրդ է տրվում օգտագործել սպիրտ պարունակող մազորակիչներ։ Մազերը լվանալուց հետո կարելի է դրանք ցայել լոշտակի, հազարաթերթիկի, լորենու կամ եղեսպակի թրմուկով (5 ճաշի գդալ տերևներին ավելացնել 0.5 լ ջուր և թրմել 30 րոպե):
Աղբյուրը` ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ''