Ինչպե՞ս է ստեղծվել ջինսը
LifestyleԱռաջին անգամ ջինսը հայտնվեց 1850 թվին, երբ ամերիկացի ֆաբրիկանտ Լևի Ստրաուսը արևմտյան նահանգներ բրեզենտ բերեց` վրաններ պատրաստելու համար: Բայց քանի որ կաշվի դիֆիցիտ էր, այդ բրեզենտից շալվարներ կարեց, որոնք շատ հավանեցին տեղի բնակիչները: Իսկ ինչու՞ կոչվեց ջինս: Բանն այն էր, որ այդ կտորը դրանց համար Լևի Ստրաուսը ներմուծում էր Ջենովա նավահանգստից: Երկար ժամանակ ջինսը մնում էր աշխատանքային հագուստ: Նորաձևության ուշադրությունը գրավեց միայն 50-ական թվականների սկզբում, և կայծակնային արագությամբ այն դարձավ բոլորի համար սիրելի: Սկսվեց, այսպես կոչված, «ջինսաբում»: Ջինսը չի պատրաստվում հանձնել գրաված դիրքերը: Այսօր նորաձև են լայն` boy-friend ջինսերը: Հետաքրքիր է` ինչպիսի՞ տեսքով այն կնշի իր 150-ամյակը, այսինքն` 8 տարի հետո:
