Այս աղջկա արած անհեթեթ պրոցեդուրայի պատճառով իր աղջիկը երբեք չի տեսնի մայրիկին… (լուսանկարներ)
Lifestyle27-ամյա Լուիզա Կուկը՝ բրիտանական Տետֆորդ քաղաքից, ամուսնացած է և ունի երեք երեխա. 6-ամյա Սամմերը, 4-ամյա Մեյսոնը և նորածին Քլոյան: Բայց փոքրիկ աղջիկը երբեք չի հիշի իր մորը: Քանի որ մի քանի շաբաթ հետո Լուիզան չի լինի…
Լուիզան հղիուրյան 10-րդ շաբաթում էր, երբ նրան սարսափելի հիվանդություն ախտորոշեցին: Նրա մոտ հայտնաբերեցին մաշկի քաղցկեղ, որն արդեն անցել էր թոքերին: Բժիշկները խոստովանեցին, որ աղջկան ապրելու շատ քիչ ժամանակ է մնացել:
Հիվանդության պատճառը սոլյարիի չարաշահումն է եղել: Չորս տարի առաջ Լուիզան բաժանվել է իր առաջին ամուսնուց, և որոշել է շատ ուշադրություն տրամադրել իր գեղեցկությանը: Կնոջը դուր էր գալիս մուգ և արևայրուքով տեսք ունենալ, բայց բնությունը նրան սպիտակ մաշկով էր օժտել: Եվ որպեսզի ստանար իր ուզած արևայրուքը, նա շաբաթը երեք անգամ սոլյարի էր այցելում:
Կյանքը երկարացնելու համար, բժիշկներն առաջարկեցին ընդհատել հղիությունը: Բայց նա մերժեց բժիշկների առաջարկը. «Եթե ես պետք է մահանամ, դա չի նշանակում, որ ինձ հետ պետք է իմ աղջիկն էլ մահանա: Ես ուզում եմ, որ նա երկար կյանք ունենա»:
Փոքրիկ Քլոյան առողջ ծնվեց, բայց նրա մայրիկի վիճակը միանգամից վատացավ: Մետաստազները հասել էին գլխուղեղին, և նա մի քանի շաբաթվա կյանք ուներ:
Լուիզան և իր ամուսինը փորձում են երեխաներին պատրաստել այն բանին, որ շուտով մայրիկը չի լինելու: Նրանց պատմում են պատմություն, թե շուտով հրեշտակը իր մոտ է տանելու մայրիկին… Լուիզան արդեն պլանավորել է իր թաղումը և հավաքել է լուսանկարներ ու ընտանեկան արժեքներ, որոնք տարիներ անց իր երեխաներին կհիշեցնեն իր մասին:
Լուիզան նաև ուզում է զգուշացնել մարդկանց այն վտանգի մասին, որ կարող է լինել սոլյարի այցելելիս: «Ես չեմ ուզում ոչ ոքի վախեցնել, ես չեմ ուզում, որ ուրիշները չկրկնեն իմ սխալները: Վստահ եմ, որ շատերը, ինչպես ես, իրենց ժամանակի մեծ մասն անց են կացնում սոլյարիում կամ լողափում, նույնիսկ չենթադրելով, թե ինչ վտանգ է նրանց սպառնում: Չարժե վտանգել առողջությունը՝ հանուն գեղեցիկ մուգ մաշկի գույնի համար»:





