Yerevan, 07.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


12-ամյա կրթությունը հետընթաց չունի. Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է մի խումբ գյումրեցի դպրոցականների հետ, ովքեր համագործակցում են Վորդ Վիժեն կազմակերպության հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, հանդիպման առաջարկությունը եղել է աշակերտներինը, որին էլ ընդառաջել է նախարարը: Աշակերտները  նախարարին դիմել են  իրենց մտահոգող մի շարք հարցերով,  որոնք վերաբերել են դպրոցական կրթական ծրագրերին, բուհական ընդունելության հարցաշարերը ներառող շտեմարաններին, Գյումրիում գործող բուհերի գործունեությանը և  մի շարք այլ խնդիրների:

Աշակերտներից մեկը հարց է բարձրացրել, որ   Գնահատման և թեստավորման կենտրոնի հրապարակած շտեմարանների ու դասագրքերի միջև կան անհամապատասխանություններ: Նախարարն առաջարկել է՝  ասվածը հիմնավորել կոնկրետ օրինակներով և փաստարկված ներկայացնել ԿԳՆ:

«Եթե Դուք ներկայացնեք կոնկրետ օրինակներ, ես խոստանում եմ հարցը քննարկել ԳԹԿ-ի հետ և տալ լուծում»,- նշել է  նախարար Աշոտյանը: Մեկ այլ աշակերտ էլ հարց է բարձրացրել, որ օրինակ՝ Ֆիզիկայի 10-րդ դասարանի դասագրքում կան բանաձևեր, որոնք սովերելու համար անհրաժեշտ է մաթեմատիկայից տիրապետել ածանցյալ թեմային, մինչդեռ ածանցյալը ընդգրկված է մաթեմատիկայի 11-րդ դասարանի 2-րդ կիսամյակի ծրագրում:  Նշելով, որ խնդիրն ընդունելի է, նախարարը ներկայացրել է դասագրքերի հրատարակման ընթացակարգը: Արմեն Աշոտյանի պարզաբանմամբ՝ դասագրքերը հրատարկվում են մրցութային կարգով՝ հեղինակները ընտրվում են մասնագիտական հանձնաժողովի կողմից, բացի այդ մինչ հրատարկվելը  դրանք նաև մասնագիտական կարծիքի և դիտողությունների համար ուղարկվում են բոլոր դպրոցներին:

«Ամեն դեպքում Ձեր բարձրացրած հարցը վերաբերում է միջառարկայական կապերի համադրելիությանը, որը մասնագիտական քննարկման խնդիր է: Բարձրացված խնդիրները նկատի ունենալով, մենք հիմա կանգնած ենք կրթական ծրագրերի վերանայման անհրաժեշտության առջև: Վստահ եղեք, որ եթե անգամ մենք Ձեր մատնանշած բոլոր խնդիրները հաշվի առնենք, միևնույն է, անպայման կլինեն  մարդիկ, ովքեր կդժգոհեն նոր դասագրքերից: Մասնագիտական հանրույթը  Հայաստանում միատարր չէ,  չկա որևէ հարց, որի վերաբերյալ  մասնագետները համակարծիք են: ԿԳՆ-ն  փորձում է լսել բոլոր կարծիքնե րը և գտնել մասնագիտական կոմպրոմիսի, ոսկե միջինի տարբերակը»,- նշել է Արմեն Աշոտյանը և հավելել, որ անկախ  ներկայացված խնդիրներից՝ չկա  այնպիսի  հանգամանք, որը կարող է իրական խոչընդոտ հանդիսանալ աշակերտի բարձր առաջադիմության համար: Անդրադառնալով  ավագ դպրոցների և 12-ամյա կրթության վերաբերյալ հարցին՝ նախարարն ընդգծել է, որ այդ  բարեփոխումը եվրոպական կրթական տարածք միասնական ստանդարտ է, որն ընդունվել է նաև Հայաստանում:

«Եթե դուք ուզում եք մասնագետ դառնալ եվրոպական կրթական տարածքում, եթե ուզում եք, որ ձեր կրթական փաստաթղթերն ընդունվեն այդ տարածքում, ուրեմն պետք է հասկանանք, որ ավագ դպրոցի  բարեփոխումն առաջին հերթին ձեզ էր անհրաժեշտ:  Այդ ստանդարտը Հայաստանում չի ստեղծվել. մենք, լինելով եվրոպական կրթական տարածքի անդամ երկիր,  միացել ենք այդ ստանդարտին, որը ճիշտ որոշում է: Այլ հարց, որ ավագ դպրոցի բարեփոխման ծրագիրը դեռևս չի գոհացնում ոչ մեզ, ոչ էլ հասարակությանը: Ավագ դպրոցի ծրագրին անցում կատարելու որոշումը կայացվել է Հայաստանի տնտեսության& nbsp; երկնիշ աճի պայմաններում: Ցավոք՝ ռեֆորմի իրականացման առաջին տարիները համընկան համաշխարհային տնտեսական ճգնաժամի  տարիներին և պետությունը չկարողացավ ավագ դպրոցներին հատկացնել  ցանկալի  միջոցներ: 2008 թվականին  փորձնական բացվեցին առաջին ավագ դպորցները, իսկ մեկ տարի անց ծրագիրն ամբողջությամբ ներդրվեց: Մենք ստացել էինք շենքային  վատ պայմաններով դպրոցներ՝ սակայն ֆինանսավորման պայմաններում:  Մենք անցել ենք դժվարին ու ծանր ճանապարհ և այսօր ասել, թե ավագ դպրոցները կայացած են՝ ճիշտ չի լինի: Բայց նաև փաստ է, որ մենք ունենք կայացած և  լավ արդյունքներ ունեցող ավագ դպրոցներ և դա արձանագրված է նաև միջազգային տարբեր գնահատականներում: Ավագ դպրոցի բարեփոխման ծրագրից մենք երբեք չենք հրաժարվելու, 12-ամյա կրթության ծրագիրը հետընթաց չունի՝ սա միանշանակ է»,- ասել է ՀՀ ԿԳ նախարարը և հավելել, որ օրերս Փարիզում տեղի է ունեցել աշխարհի կրթության նախարարների հանդիպումը, որտեղ քննարկվել են համաշխարհային կրթության զարգացման հեռանկարները:

«Այդ հանդիպման ժամանակ որոշվել է, որ մինչև 2030 թվականը բոլոր երկրներում պետք  է անցում  կատարվի 12-ամյա կրթության, որից առնվազն  9-ամյա կրթությունը պետք է  լինի պարտադիր: Այսինքն՝ աշխարհն այսօր ուզում է անել մի քայլ, որը մենք արել ենք դեռևս 15 տարի առաջ, իսկ մենք արդեն Հայաստանում սահմանել ենք 12-ամյա պարտադիր կրթության շեմ: Նույն փարիզյան հանդիպման ժամանակ որոշվել է նաև անցում կատարել համընդհանուր ներառականության, մի բան, որը նույնպես Հայաստանում  արդեն արվել է:  Ես այս ամենի մասին ձեզ պատմում եմ, որպեսզի հասկանաք, որ մեր կր թական համակարգն  առաջ է գնում ճիշտ ճանապարհով»,- նշել է նախարարը: Աշակերտներն Արմեն Աշոտյանին հարցեր են ուղղել նաև Գյումրիում գործող բուհերի վերամիավորման, դպրոցների շենքային պայմանների ու վերակազմավորման, կրթության ընդհանուր որակի և  դասապրոցեսները նոր՝ ժամանակակից մեթոդներով կազմակերպելու վերաբերյալ:

Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել Վորդ Վիժեն կազմակերպությանը՝ հանդիպումը կազմակերպելու, ինչպես նաև աշակերտներին ակտիվություն և նախաձեռնողականություն ցուցաբերելու համար:

Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration