Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդին մեղադրանք է առաջադրվել
SocietyՏուլայի շրջանում ավտովթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդին մեղադրանք է առաջադրվել:
Ինչպես հաղորդում է TASS-ը, այդ մասին տեղեկացրել է ՌԴ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
Ավտոբուսի վարորդը մեղադվում է «Տրանսպորտային միջոցի շահագործում, որը հանգեցրել է 2 և ավելի անձանց մահվան» հոդվածով:
«Այժմ ավտոբուսի վարորդը գտնվում է մեղադրայալի կարգավիճակում»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Դեպքից հետո հարուցվել է քրեական գործ: Ավտոբուսի վարորդին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում։ Ավելի վաղ Տուլայի դատարանն արտոնել էր վարորդին կալանքի տակ առնելը, որում նա կգտնվի մինչև 2016 թվականի հունվարի 3-ը։
Նոյեմբերի 3-ին` ժամը 04.44-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն էր ստացվել, որ ժամը 03.08-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի շրջանի Իլյինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է ՀՀ 9 քաղաքացի, տուժել է ևս 43-ը:Զոհերի աճյուններն արդեն տեղափոխվել են Հայաստան: