Կոթիի բնակչուհին Ադրբեջանից վերադարձել է առանց վնասվածքների
SocietyԱյսօր՝ նոյեմբերի 12-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ հայրենադարձվել է օրեր առաջ հայ-ադրբեջանական սահմանը հատած Կոթի գյուղի 73-ամյա բնակչուհի Լուսիկ Աբովյանը:
«Հայրենադարձման գործողությունը տեղի է ունեցել Հայաստանի Իջևան և Ադրբեջանի Ղազախ քաղաքների միջև անցնող միջազգային սահմանագծին կից ճանապարհի հատվածում»,- Orer.am-ին հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:
Հիշեցնենք, որ այսօր Orer.am-ը կապ էր հաստատել Կոթիի գյուղապետի հետ, ով, սակայն, տեղեկություն չուներ այդ մասին և բավականին վատ տրամադրություն ուներ:
Այնուամենայնիվ, մեր տեղեկություններով` այս պահին գյուղում տոն է, քանի որ իրենց համագյուղացին առանց որևէ խնդիրների վերադարձել է տուն: Նա նաև հարազատներին հայտնել է, որ մոլորվել է մառախուղի պատճառով և հայտնվել է հակառակորդի տարածքում:
Ա.Գ.