5 ամենադաժան կին մարդասպանները. լուսանկարներ
Lifestyle
1.Բելլա Սորենսոն Գինեսս, մականունը` «Սև այրի»: Այս կինը 42 մարդ է սպանել հաճույքի և ժլատության համար: Հանուն կողոպուտի նա անողոքաբար խլել է 42 մարդու կյանք: Բելլան ծնվել է Նորվեգիայում, այնուհետև տեղափոխվել ԱՄՆ, որտեղ ամուսնացել է Չիկագոյում ապրող գործարարի հետ: Ոմանք կարծում են, որ Բելլան թունավորել է իր երկու աղջիկներին ապահովագրություն ստանալու նպատակով:
![]()
2. Ջեյն Թոփան, բուժքույր, որը դաժանաբար սպանում էր հիվանդ մարդկանց, նրա հաշվին շուրջ 31 զոհ է: Նա դժվար մանկություն է ունեցել: Նրա հայրը տառապում էր հոգեխանգարմամբ, և աղջիկը մեծացել էր Բոստոնի մանկատներից մեկում:

3.Կոմսուհի Էլիզաբեթ Բատորի, նրա զոհերի հստակ թիվը մինչ օրս ճշգրտված չէ: Այս կինը հայտնի է «արյունոտ կոմսուհի» անունով, նա լողանում էր իր զոհը դարձած երիտասարդ կանանց արյան մեջ: Կոմսուհին վստահ էր, որ արյամբ լողանալը կարող է հավերժ երիտասարդություն պարգևել նրան: Կոմսուհու անառողջ սերն առ մարդկային արյունը հանգեցրեց նրան, որ մարդիկ անվանեցին վերջինիս իրական վամպիր:

4.Ռոզմարի Ուեսթը, որը հայտնի էր Ռոզա անունով 10-ից ավելի մարդ է սպանել: Նա իր ամուսնու` Ֆրեդի հետ, իր տուն էր հրավիրում անտուն մնացած երիտասարդների` խոստանալով կերակրել նրանց, ապա, սեքսուալ բնույթի տանջանքների ենթարկելով, սպանում իր զոհերին: Ռոզան 8 երեխայի մայր էր, իր աղջիկներից մեկին` Հիզերին, նա իր ձեռքերով է սպանել:

5.Էյլին Վուորնոս` 8 զոհ: Այս կնոջ դաժան մանկությունը վերջինիս դարձրեց տղամարդկանց և հասարակության դեմ չարացած հրեշ: 13 տարեկանում Էյլինի հայրը բռնաբարել էր վերջինիս, և աղջիկը հղիացել էր: 15 տարեկանում նրան վռնդում են տանից: Այդ օրվանից հետո Էյլինը սկսում է խանութներ կողոպտել և սպանել մարդկանց: