Սերվանտեսի 2015 թվականի մրցանակը շնորհվել է գրող Ֆեռնանդո դել Պասոյին
CultureՄիգել դե Սերվանտեսի 30-րդ մրցանակի, որը իսպաներեն լեզվով գրող հեղինակի ամենապատվավոր պարգեւն Է, դափնեկիրն Է դարձել մեքսիկացի գրող Ֆեռնանդո դել Պասոն, տեղեկացնում Է Pais թերթը:
Ֆեռնանդո դել Պասոն ծնվել Է Մեքսիկայում: Նա տնտեսագիտական կրթություն Է ստացել, զբաղվել Է լրագրությամբ, աշխատել Է գովազդային գործակալություններում: Նրա խոշորագույն ստեղծագործություններն են՝ Մեքսիկայի պատմության «Խոսե Տրիգո» քրոնիկները, «Պալինուր Մեքսիկացին» եւ «Լուրեր՝ Կայսրությունից» վեպերը, որոնց համար նա խոշոր գրական մրցանակներ Է ստացել:
«Իր ամբողջ աշխատանքով նա օգնել Է հարստացնել իսպաներեն լեզվով գրական ժառանգությունը»,-1975 թվականից ի վեր այս ձեւակերպմամբ Է ամեն տարի շնորհվում մրցանակը: Որպես կանոն, Լատինական Ամերիկայի եւ Իսպանիայի հեղինակները հաջորդաբար են ստանում պարգեւը: Անցյալ տարի մրցանակակիր Էր դարձել իսպանացի գրող Խուան Գոյտիսոլոն:
125 հազար եվրո մրցանակը (այն ֆինանսավորվում Է մշակույթի նախարարության կողմից) անձամբ Իսպանիայի Ֆելիպե 6-րդ թագավորի կողմից Ֆեռնանդո դել Պասոյին կհանձնվի ապրիլի 23-ին՝ Միգել դե Սերվանտեսի մահվան օրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: