Հվ. Սուդանում ավիավթարի զոհերի մարմինները տեղափոխվեցին Հայաստան
SocietyՀարավային Սուդանում նոյեմբերի 4–ին կործանված օդանավի անձնակազմի 5 անդամների մարմիններն այսօր՝ նոյեմբերի 12-ին, ուշ երեկոյան տեղափոխվեցին Երեւան:
Աճյունները Հայաստան են տեղափոխվել Ջուբա-Խարթում-Երեւան չարտերային չվերթով:
Հայրենիք են տեղափոխվել կործանված օդանավի 5 անդամների մարմինները:
Անձնակազմի անդամներն են՝
Հրամանատար Գեւորգ Թովմասյան
Երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյան
Բորտինժեներ Սամվել Մկրտչյան
Ավիատեխնիկ Արմեն Անտոնյան
Ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյան
Անձնակազմում կար նաեւ ՌԴ քաղաքացի, որի մարմինն այսօր նույն չվերթով Երեւանից կտեղափոխվի Մոսկվա: