Ադրբեջան փողի փոխանցումները 32 տոկոսով նվազել են
EconomicsԱյս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին արտասահմանից Ադրբեջան փողի փոխանցումների ծավալը կազմել է 863 մլն դոլար:
Այս մասին հայտնում է fins.az լրատվական կայքը` հղում կատարելով Ադրբեջանի կենտրոնական բանկի հրապարակած դրամային քաղաքականության տեղեկագրին:
Տեղեկագրի համաձայն` դրամային փոխանցումների անդորրագրերի ընդհանուր թիվը, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 31,9 տոկոսով փոքր է:
Ադրբեջանի ԿԲ-ն փողային փոխանցումների նվազումը բացատրել է տնտեսական համագործակցության երկրներում ստեղծված վիճակով: