Քիմ Քարդաշյանը քնելիս չի մաքրում դիմահարդարումը, որպեսզի Քանյե Ուեսթը առավոտյան նրան չտեսնի առանց մեյքափի
LifestyleՔիմ Քարդաշյանի հետ չես ձանձրանա։ 35-ամյա հեռուստաաստղը օրերս The Cut-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ քնելիս չի մաքրում դիմահարդարումը։ Պարզվում է, որ հայուհին չի ցանկանում, որ Քանյե Ուեսթն իրեն առավոտյան առանց մեյքափի տեսնի։

«Իմ հերոսուհին Շառլոթա Թիլբերին է։ Նա ասում է, որ երբեք իր ամուսնուն թույլ չի տվել իրեն տեսնել առանց դիմահարդարման։ Նա պառկում էր քնելու դիմահարդարումով, եւ նա իմ կուռքն է։ Նա ոգեշնչում է ինձ, բայց, քանի որ ես շատ ծույլ եմ եւ չեմ կարող ինքս ինձ ստիպել առավոտ վաղ ամբողջական դիմահարդարում անել, ես պառկում եմ քնելու դիմահարդարումով։ Ես գիտեմ, դա հավանաբար ամենավատ խորհուրդն է, որը կարելի է տալ»,- ասել է Քիմը The Cut-ին։

Շառլոթա Թիլբերին հանրահայտ դիմահարդար է, ով աշխատել է շատ աստղերի հետ, այդ թվում՝ Վիկտորյա Բեքհեմի, Քեյթ Մոսի, Ջենիֆեր Լոպեսի, Պենելոպա Քրուսի եւ այլոց հետ։ Շառլոթան ունի սեփական կոսմետիկ ապրանքանիշը։ Քիմի խոսքով՝ ինքն օգտագործում է Թիլբերիի քսուքները, որպեսզի առավոտյան վերականգնի մաշկը։
