Քամին տեղահանել եւ քշել է Մադինայի մշակույթի տան կտուրը
SocietyՆոյեմբերի 13-ի գիշերվա ընթացքում պոռթկացող քամին տեղահանել և ցած է շպրտել Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի մշակույթի տան թիթեղածածկ կտուրի մի հատվածը, տեղահանել մնացած մասի փայտե ամրանները:
Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրեց Մադինայի գյուղապետ Վրեժ Սարգսյանը, մոտ 300 քմ մակերես ունեցող կտուրից քամին պոկել ու գետին է շպրտել շուրջ 80 քառակուսի մետր մակերես ծածկող փայտի ու թիթեղի ծածկ, իսկ մնացած մասերում տեղահանել փայտե ամրանները: «Հրավիրել ենք ՀՀ ՏԿ եւ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչներին, հաշվարկում ենք վնասի նախնական չափերը: Շենքի կտուրը հիմնանորոգվել էր 2007 թվականին: Պետք է գտնենք միջոցներ վնասն արագորենմ վերականգնելու համար, քանի որ առջեւում մեր բարձրլեռնային գյուղի դաժան ձմեռն է»,-նշեց համայնքի ղեկավարը:
Խոսրով Խլղաթյան