Սոթք-Քարվաճառ ճանապարհը փակ է տրանսպորտային երթեւեկության համար
SocietyՆոյեմբերի 13-ի գիշերվանից Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը երկու կողմից պաշտոնապես փակվել է տրանսպորտային երթեւեկության համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ՏԿ եւ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության պետի տեղակալ Հայկ Աբրահամյանը, գիշերվա ընթացքում արգելափակումից դուրս են բերվել 3 բեռնատար, որից հետո, ելնելով ստեղծված անանցանելի վիճակից, ժամանակավորապես դադարեցվել է տրանսպարտային երթեւեկությունը:
«Չընդմիջվող քամիները, որոնք ուղեկցվում են ձնաբքերով, հնարավորություն չեն տալիս լիարժեքորեն ապահովել ճանապարհի սպասարկումը: Այս պահին փրկարարական աշխատանքներ ծավալելու կարիք չկա, քանի որ երեկ ցերեկվա եւ այս գիշերվա ընթացքում դուրս են բերվել բոլոր արգելափակված մեքենաները: Գեղարքունիքի մարզի մյուս ճանապարհները բաց ու երթեւեկելի են, փրկակարներն ահազանգեր չեն ստացել»,-հավաստեց Հայկ Աբրահամյանը:
Խոսրով Խլղաթյան