Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Լիբանանի վարչապետին
SocietyՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Լիբանանի Հանրապետության վարչապետ Թամմամ Սալամին` նոյեմբերի 12-ին Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը չորս տասնյակից ավել մարդկային անմեղ զոհերի և բազմաթիվ վիրավորների պատճառ է դարձել:
Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, խստորեն դատապարտելով ահաբեկչական գործողությունները՝ Վեհափառ Հայրապետը վշտակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու հարազատներին և Լիբանանի բարեկամ ժողովրդին։
«Աղոթում ենք, որ Երկնավոր Տերը մխիթարություն պարգևի մահացածների հարազատներին և առողջություն շնորհի ահաբեկչությունից տուժած վիրավորներին: Մեր մաղթանքն է, որ Լիբանանի բարեպաշտ ժողովուրդը շուտով հաղթահարի առկա դժվարությունները և շարունակի իր խաղաղ կյանքն ու ստեղծագործ աշխատանքը», - ասված է Նորին Սրբության ցավակ