ՀՀ ԱԺ նախագահը ցավակցություն է հայտնել Լիբանանի Հանրապետության ԱԺ նախագահ Նաբիհ Բըրրիին
SocietyՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցություն է հայտնել Լիբանանի Հանրապետության ԱԺ նախագահ Նաբիհ Բըրրիին՝ Բեյրութում տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողության կապակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ցավակցությունում ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Խոր վշտով տեղեկացա Բեյրութում տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողության մասին, որը բազմաթիվ մարդկանց մահվան եւ հարյուրից ավելի վիրավորների պատճառ դարձավ:
Խստորեն դատապարտելով բարբարոսական ահաբեկչական գործողությունները՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու եղբայրական զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին եւ Լիբանանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»: