Անցնող շաբաթ բանկերը գնել են 66.5 մլն դոլար, վաճառել` 73.7 մլն դոլար
EconomicsԱրտարժույթի Հայաստանի ներբանկային շուկայում նոյեմբերի 9-13-ը բանկերի կողմից գնվել է 66 մլն 458 հազար 533 ԱՄՆ դոլար` 479.98 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել` 73 մլն 727 հազար 817 դոլար 482.61 դրամ` մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Միջբանկային շ ուկայում իրականացվել է 19 մլն 605 հազար 966 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 482.64 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրանոական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4 մլն 407 հազար 587 եվրո` 515.11 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 13 մլն 9 հազար 541 եվրո` 519.99 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում եվրոյի առք եւ վաճառք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում եվրոյով գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 905 մլն 538 հազար 437 ՌԴ ռուբլի` 7.37 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել` 365 մլն 8 հազար 269 ռուբլի` 7,53 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում ռուբլիով առք եւ վաճառք չի իրականացվել:
Նոյեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 40.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 27.4 մլն ԱՄՆ դոլար: