Արա Նռանյանը ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության օգուտներից է համարում գյուղմթերքի արտահանման ծավալի մեծացումը
EconomicsԻնչպես տեղեկացրին ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից, այս մասին նա հայտնել է` ելույթ ունենալով նոյեմբերի 13-ին Օրենբուրգում կայացած «Օրենբուրժյե 2015» 5-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի պլենար նիստին և «ԵԱՏՄ գործունեության սկզբնական փուլում աշխատանքի փորձը» կլոր սեղանի ժամանակ:
Արա Նռանյանը նշել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունից անմիջապես հետո Հայաստանը նաև դժվարություններ է ունեցել` կապված ոչ միայն ազգային արժույթների արժեզրկման, այլև ավելացված արժեքի հարկի վերադարձի մեխանիզմի բարդության, «Վերին Լարս» անցակետի ցածր թողունակության և այլնի հետ: Ըստ նրա, սակայն, խնդիրներն աստիճանաբար լուծվում են: Օրինակ` ԵԱՏՄ ներկայում ակտիվորեն զբաղվում է ԱԱՀ-ի վերադարձի մեխանիզմի պարզեցումով, ինչը դրական կանդրադառնա միության բոլոր երկրների փախադարձ առևտրի վրա:
ԵԱՏՀ-ի նախարարի խոսքով` ինտեգրման ուղին նոր մրցակցային տնտեսության կառուցումն է, որն ապահովում է քաղաքացիների բարեկեցության աճը:
Արա Նռանյանի գնահատմամբ` որևէ երկիր միայնակ և, առավել ևս ինտեգրման գործընթացներից հեռու մնալով չի կարող դառնալ զարգացած, եթե գործընկերներն ունեն սոցիալական և տնտեսական խնդիրներ: Այլ միգրացիոն միավորումների փորձը ցույց է տալիս, որ երկրների կենսամակարդակը բարձրացնելուն օգնելը դրական է անդրադառնում ոչ միայն հետ մնացողների, այլև տարածաշրջանային առաջատարների վրա:
Նա համարում է, որ հետագա մերձեցման և զարգացման համար միությանն անհրաժեշտ են համագործակցության նոր ոլորտներ, որոնք կմոտեցնեն մասնակից երկրների տնտեսությունները և դրանց քաղաքացիներին, անհրաժեշտ են նոր ռազմավարական նախագծեր:
«ԵԱՏՄ հարավայինուղղությամբ նման նախագծեր կարող ենց դառնալ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը և Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստաներկաթուղային հաղորդակցության բացումը: Նաև պետք է ավարտվի Հայաստանում «Հյուսիս-Հարավ» արագընթաց ավտոճանապարհիշինարարությունը, որը կապելու է միության երկրները Պարսից ծոցում իրանական նավահանգիստների հետ:
Արևելյան ուղղությամբգերակայությունը մասնակցությունն է Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտու նախագծի իրագործմանը: Նման խոշորտարածաշրջանային նախագծերը` մի քանի երկրների և խոշոր ներդրողների ներգրավումով, կստեղծեն աճի նոր կետեր, զարգացման նորուղղություններ, որոնք, իրենց հերթին, կհանգեցնեն մեր տնտեսությունների կառուցվածքում որակական փոփոխությունների»,- ընդգծել է նախարարը:
«Օրենբուրժյե 2015»համաժովի կազմակերպիչն է ՌԴ Օրենբուրգի մարզի կառավարությունը: Համաժողովին մասնակցել են Ռուսաստանի դաշնային նախարարությունների և գերատեսչությունների, իշխանության տարածաշրջանային մարմինների, ինդուստրիալ պարկերի, բանկային հատվածի ներկայացուցիչները: