Դոլարը և եվրոն թանկացել են
EconomicsՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ նոյեմբերի 13-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 481.76 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.88 դրամով:
Եվրոյի փոխարժեքն աճել է 3.02 դրամով և կազմել 518.23 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.26 դրամով և կազմել 733.48 դրամ: Իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով` կազմելով 7.24 դրամ:
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը 222.89 դրամ, ոսկին` 16 հազար 842.68 դրամ, պլատինը` 13 հազար 614.78 դրամ: