«Հայկական ժամանակ». ՏՄՊՊՀ աշխատակիցները փորձում են պարզել՝ ինչո՞ւ Է Էժանացել «Սնիկերսը»
Economics«Արտակ Շաբոյանի գլխավորած տնտեսական մրցակցության պաշտպանության մշտական հանձնաժողովի աշխատակիցները խանութ առ խանութ, սապերմարկետ առ սուպերմարկետ շրջայցեր են կատարում ու փորձում պարզել ինչո՞ւ Է Էժանացել «Սնիկերսը»։ Մասնավորապես ՏՄՊՊՀ-ի աշխատակիցները խանութներում սեփականատերերին հարցնում են, թե ե՞րբ, ի՞նչ բացատրությամբ են Էժանացել «Սնիկերսը», «Մարսը», «Կիթ–Կաթը». «Թվրքսն» ու մյուս հայտնի քաղցրավենիքները։
Նրանք նաև լուսանկարում են արդեն էժան գնով վաճառվող քաղցրավենիքները և հեռանում։ Նշենք, որ անցյալ ամիս Շաբոյանը հայտարարել էր, որ ուսումնասիրելու են էժանացման պատճառները։ Բոլոր այս հայտնի քաղցրավենիքների գինը վերջերս նվազել էր 250-ից հասնելով 200+ և այժմ ՏՄՊՊՀ-ն խանութներով շրջելով ուզում է հասկանալ թե ինչո՞ւ է դա տեղի ունեցել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։