ՀՅԴ-ն իր զորակցությունն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին
SocietyՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունն իր զորակցությունն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին` Փարիզում տեղի ունեցածն անվանելով անմարդկային ոճրագործություն` ուղղված ոչ միայն Ֆրանսիայի ժողովրդի, այլև միջազգային հանրության դեմ:
Միությունը նաև խստորեն դատապարտել է ահաբեկչական գործողություններն անմեղ քաղաքացիների դեմ: «Դարեր շարունակ Ֆրանսիայի ժողովուրդը եղել է հայ ժողովրդի կողքին, աջակցել և մարդասիրական օգնություն է ցույց տվել` իր գրկում ապաստան տալով հարյուր հազարավոր հայ գաղթականների, ովքեր Հայոց ցեղասպանության օրերին հայտնվել էին անօթևան վիճակում: Մենք չենք մոռանում, որ այդ օրերին ֆրանսիական ռազմանավերն օգնության հասան Մուսա լեռան լանջերին պատսպարված և թուրքական շրջափակման մեջ գտնվող Սուետիայի հայությանը»,- նշվում է հաղորդագրությունում: