Նալբանդի թունելով երթևեկությունը որոշակի ժամանակահատվածով կդադարեցվի
Society«Երկրաշարժ» լիամետրաժ խաղարկային ֆիլմի նկարահանումներին աջակցելու նպատակով նոյեմբերի 16-ին՝ ժամը 07:00- 19:00-ն և նոյեմբերի 17-ին՝ ժամը 07:00- 21:00-ն, Նալբանդի թունելով ավտոտրանսպորտային երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի:
Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտ ի և կապի նախարարությունից:
Առաջարկվում է տվյալ ժամանակահատվածում երթևեկել հետևյալ այլընտրանքային երթուղով՝ Շիրակամուտ (Մ-7) - Լեռնավան - Ջրաշեն - Մ-3: