Սերժ Սարգսյանը Երեւանի Ֆրանսիայի հրապարակում մասնակցեց մոմավառությանը
SocietyՀարյուրավոր քաղաքացիներ այսօր՝ նոյեմբերի 14-ին, մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ, ապա Երեւանի Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած մոմավառությանը՝ ի հիշատակ Փարիզի 6 ահաբեկություններին զոհերին:
Ֆրանսիայի հրապարակում մոմավառությանը մասնակցել են նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Մոմավառության մասնակիցները իրենց հետ բերել են «Մեր աղոթքները, սիրտն ու հոգին Ֆրանսիայի ժողովրդի հետ են», «Աղոթում ենք Փարիզի համար» «Vive la France», «Stop Terrorism» գրությամբ պաստառներ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի ուշ երեկոյան Փարիզում ահաբեկչության շարքի հետեւանքով պաշտոնական տվյալներով, մահացել է առնվազն 128 մարդ: Լրատվամիջոցները հայտնում են 150-ից ավելի զոհերի մասին: Փարիզի ոստիկանությունը տեղեկություններ ունի 8 ահաբեկչի մասին, որոնք մահացել են: Նրանցից 7-ը իրենց պայթեցրել են «շահիդի գոտիով», հայտնել է քննությանը մոտ կանգնած աղբյուրը:
Ֆրանսիայի ողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել: