Փարիզում կկառուցվի անընդհատ պտտվող համարներվ հյուրանոց
Lifestyletert.am-ը գրում է.
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում` Սեն գետի ափին, կառուցվելու է Սատանայի անվի տեսքով բացառիկ հյուրանոց, որի համարներն անընդհատ պտտվելու են:
Ինչպես նշում է euromag.ru-ն, հյուրանոցի 19 համարները մեկ ամբողջական պտույտն իրագործելու են կես ժամում: Նշվում է նաև, որ 30մ բարձրությամբ փայտե հյուրանոցի կառուցման համար նախատեսված է ծախսել 2 մլն եվրո:
Աղբյուրը մանրամասնում է, որ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ հյուրանոցն ապամոնտաժվելու է և տեղափոխվելու Փարիզի մեկ այլ անկյուն: Ենթադրվում է, որ այնտեղ գիշերելու համար անհրաժեշտ կլինի վճարել 300-400 եվրո: