Արմավիրի մարզում տեղի է ունեցել ավտովթար. երկու երիտասարդներ հոսպիտալացվել են
SocietyԱրմավիրի մարզի Հայկավան գյուղի սկզբնամասում այսօր՝ նոյեմբերի 15-ին, բախվել են «Մերսեդես»մակնիշի 35 LV 139 եւ «ՎԱԶ-2121» մակնիշի 84 VV 236 պետհամարանիշներով ավտոմեքենաները: Ինչպես տեղեկանում ենք ՏԿԱԻՆ կայքից, «Մերսեդես»մակնիշի վարորդ՝ 65-ամյա Ն. Մ.-ն եւ «ՎԱԶ-2121» մակնիշի վարորդ՝ 20-ամյա Ա. Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի ԲԿ, նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: