Google-ի քարտեզը լճի մեջ տարօրինակ առարկա նկարեց. այն ինչ գտավ ոստիկանությունն այնտեղ, սարսափելի էր
LifestyleTert.am–ը գրում է.
ԱՄՆ Միչիգան նահանգի իշխանությունները հայտնում են, որ Google Maps քարտեզում ավելի վաղ նկատված ջրասույզ եղած մեքենան պատկանում է մոտ մեկ տասնամյակ առաջ անհետ կորած տղամարդուն:
Ինչպես փոխանցում է Huffington post-ը` մեքենայում տղամարդու մարմին է հայտնաբերվել, որն էլ, ինչպես պարզվել է փորձաքննության արդյունքում, տարիներ առաջ անհայտացած ամերիկացու դին է:
72-ամյա տղամարդը անհետ կորած էր համարվում 2006-ի հոկտեմբերի 11-ից: