Եգիպտական բուրգերը գունավորել են Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Լիբանանի դրոշների գույներով
SocietyԵգիպտոսի բուրգերը նոյեմբերի 15-ին լուսավորվել են Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Լիբանանի դրոշների գույներով՝ ի նշան այդ երկրների հետ համերաշխության, որոնք իրենց քաղաքացիներին կորցրել են ահաբեկչական գործողությունների եւ ավիաաղետի հետեւանքով, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Հիշատակի ակցիան սկսվել Է տեղական ժամանակով ժամը 22:30-ին Կահիրեում Գիզայի սարահարթի վրա՝ բուրգերի ստորոտի մոտ: Բուրգերի վրա, բացի դրոշներից, նաեւ հայտնվել են Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Լիբանանի հետ Եգիպտոսի համերաշխության վերաբերյալ ռուսերեն, ֆրանսերեն եւ արաբերեն մակագրություններ:
Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Հաշիմ Զաազուն նշել Է, որ ակցիան անցկացվում Է «ի նշան համերաշխության աշխարհի այն բոլոր ժողովուրդների հետ, որոնք տուժում են ահաբեկչությունից, այդ թվում՝ Ֆրանսիայի եւ Լիբանանի ժողովուրդների, ինչպես նաեւ Ռուսաստանի ժողովրդի հետ, ի հիշատակ ողբերգական աղետի զոհերի»: