Նոնա Թելոյանի ամուսնու քայլը խանդի հողի վրա
LifestyleBravo.am-ը գրում է.
Նոնա Թելոյանն, ով հեռուստադիտողին առավել հայտնի է «Քաղաքում» սերիալում Սվետիկի դերակատարմամբ, այսօր նկարահանվում է Շանթի «Սահմանին» բազմասերիանոց ֆիլմում, նաեւ իր ուժերն է փորձում որպես հաղորդավարուհի: Նա BRAVO.am-ին պատմել է ինչպես աշխատանքային նորությունների, այնպես էլ նորաստեղծ ընտանիքի մասին:
«Նկարահանումներին զուգահեռ զբաղված եմ Վահե Շահվերդյանի բեմադրած «Ապուշը» ներկայացման մեջ, ինչպես նաեւ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնում խաղում եմ «Չար ոգի» ներկայացման մեջ` կերտելով իմ ամենաստացված դերը, որով մասնակցել եմ հյուրախաղերի»,-ասել է Նոնան:
Երիտասարդ դերասանուհին հունիսին ընտանիք է կազմել, իսկ ամուսնուն` Դավիթ Հակոբյանին, հանդիպել է աշխատանքի բերումով.«Երկու տարի առաջ միասին պետք է մանկական ներկայացման մեջ խաղայինք: Թեեւ նա մասնագիտությամբ դերասան չէ, սակայն ավարտել է Կամերային թատրոնի ստուդիան: Երկու ամիս ընկերություն անելուց հետո անմիջապես նշանվեցինք, քանի որ երկրպագուների առումով վատ իրավիճակ էի ստեղծել նրա համար:): Իսկ այս տարվա հունիսի 28-ին ամուսնացանք: Հայկական ավանդական հարսանիք ենք արել` այցելելով նաեւ Բաղրամյան պողոտա, որտեղ այդ օրերին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա էր»:
Շարունակությունը՝ այստեղ
