Wnews.am-ի ամսվա ամենանորաևձ աղջիկը (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Գայանե Գևորգյանը Wnews.am– ի նոյեմբեր ամսվա ամենանորաձև աղջիկն է: Օրվա look-ը բաժնում այս 17-ամյա աղջկա լուսանկարն ամենաշատ ձայները ստացավ:
-Ողջույն Գայանե կպատմե՞ս քո մասին:
-Ողջույն: Ես Գայանեն եմ:Սովորում եմ Գեղարվեստի ակադեմիայի Դիզայն բաժնի առաջին կուրսում: Հետաքրքրվում եմ զարդարվեստով, որովհետև անտարբեր չեմ գեղեցիկի հանդեպ: Արվեստի գործերը միշտ գրավել են ինձ, և փոքր հասակից սկսել եմ նկարել, և օրեցօր ինքնաարտահայտվելու հնարավորություններս ավելի են մեծացել:
-Ինչպե՞ս առաջին անգամ հետաքրքրվեցիր նորաձևությամբ եւ ինչու՞ է դա քեզ համար կարեւոր:
-Կարծում եմ՝արվեստի հետ շփումը ճաշակ է ձևավորում, և ես կրում եմ այն, ինչ ճաշակս և տրամադրությունս է թելադրում: 
-Ոճդ ինչպե՞ս կբնութագրես :
-Ինչ-որ առանձնահատուկ ոճ չեմ կարող առանձնացնել, սակայն կարող եմ ասել, որ գրեթե միշտ առկա է դասականաի և սպորտայինի համադրությունը, ինչպես նաև կան այլ համադրություններ, որոնք փորձում եմ ինքս ստեղծել:
-Ո՞րն է ամենատպավորիչ վայրը, որտեղ երբևէ եղել ես:
-Այստեղ էլ կտարբերվեմ և կնշեմ 4-րդ դարում Լոռվա մարզում կառուցված մի եկեղեցի, որով շատ տպավորված եմ: Տեսնելով շատ պատերազմներ և բնականաղետներ՝ այն դեռ կիսով չափ պահպանվել է: Մարդիկ պատմում են, որ այդ վայրում վառած մոմի հետ պահած երազանքը ի կատար է ածվում, և ինքս էլ սպասում եմ իմ երազանքի կատարմանը:

-Եթե քո մասին երբևէ գիրք գրեն, ի՞նչ կլինի գրքի վերնագիրը և ի՞նչ նկար կլինի շապիկին:
-Երբևէ չեմ մտածել այդ մասին: Հանկարծակիի եկա. համեստ կլինեմ և կասեմ, որ այդ մասին խոսելը դեռ վաղ է:
-Ինչի՞ մասին ես երազում:
-Ունեմ շատ երազանքներ, որոնք վերածում եմ նպատակների և փորձում հասնել դրանց: Սակայն ինչպես բոլորը, ես նույնպես իմ հոգու խորքում ունեմ մի երազանք, որը դեռ գաղտնի եմ պահում:
