Քաղաքացի փորձել է ինչ-որ բան նետել դեպի «Արթիկ» ՔԿՀ տարածք
SocietyՔաղաքացի Ս.Մ-ն ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի քողարկող արգելապատնեշի վրայով նոյեմբերի 14-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, փորձել է ինչ-որ բան նետել դեպի ՔԿՀ տարածք, սակայն նրա գործողությունը կանխվել է հիմնարկի աշխատակիցների կողմից: Վերջինները հիշյալ քաղաքացու մոտից խուզարկությամբ հայտնաբերել և առգրավել են 1 լիտր յուրահատուկ սուր հոտով թափանցիկ զանգված, 3 գրամանոց ներարկիչ՝ 1,3 գրամ թափանցիկ հեղուկով, 1 հատ սև գույնի կոշտ զանգված և 3 փաթեթ, որոնց մեջ առկա են եղել յուրահատուկ սուր հոտով բուսական մուգ դարչնագույն զանգվածներ: Հայտնաբերվածը փաթեթավորվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: