Հաշմանդամություն ունեցող մարդիկ, ովքեր ապրում են լիարժեք կյանքով. լուսանկարներ
LifestyleՀաշմանդամություն ունեցող մարդիկ մեր հասարակության մի մասն են: Անկախ նրանից դա ընդունում կամ գիտակցում ենք թե ոչ, սակայն նրանք էլ կարող են ինտեգրվել հասարակության մեջ և իրենց հնարավորության սահմաններում մասնակից դառնալ բնականոն կյանքին: Այստեղ առաջարկում ենք ծանոթանալ սահմանափակ հնարավորություններ ունեցող այն մարդկանց կյանքին, ում հնարավոր է նախանձով նայեն նաև բազմաթիվ «անսահմանափակ» ֆիզիկական հնարավորություններ ունեցողները:
Նիկ Վույիչիչ
Նիկ Վույիչիչը ծնվել է Թեթրա-Ամելիա ախտանիշով, որը հազվադեպ հանդիպող ժառանգական հիվանդություն է, ինչը բերում է չորս վերջույթների բացակայությանը: 10 տարեկանում Նիկը փորձել է խեղդվել լոգարանում, որպեսզի հարազատներին ազատի իր հետ կապված բոլոր հոգսերից: Սակայն այժմ Նիկը աշխարհի ամենահայտնի և հանրաճանաչ մոտիվացնող բարոյախոսներից մեկն է, ունի գեղեցկուհի կին և որդի: Եվ միայն իր գոյությամբ այժմ նա հույս է ներշնչում հազարավոր մարդկանց հաջողված կյանք ունենալու համար:

Քերի Բրաուն
17-ամյա Քերի Բրաունը դաունի սինդրոմի կրող է: Ոչ շատ վաղուց շնորհիվ իր հարազատների և համացանցի աջակցության` նա դարձավ երիտասարդների համար հագուստ ատադրող ամերիկյան ընկերություններից մեկի մոդելը: Քերին Wet Seal բրենդի հագուստներով նկարները սկսեց տեղադրել սոցցանցերում և շուտով այնքան հեղինակություն ձեռք բերեց, որ այդ կազմակերպությունը հրավիրեց նրան դառնալու բրենդի ներկայացնող դեմքը:

Թեյլոր Մորիս
Այս իրական սիրո մասին պատմությունը համացանցում հիթ էր դարձել նախորդ տարվա ընթացքում: Աֆղանստանում պատերազմի վետերանը, ով պայթել էր ռումբի վրա, կորցրել էր բոլոր վերջույթները, միայն հրաշքով էր կենդանի մնացել: Տուն վերադառնալուց հետո նրա 23-ամյա հարսնացուն ոչ միայն չլքեց իր սիրելիին, այլ նաև նրան օգնեց «կրկին ոտքի կանգնել»:

Ջեսիկա Լոնգ
Ռուսաստանի Իռկուտսկ քաղաքի մանկատան փոքրիկ բնակչուհու Տանա Կիրիլովայի բախտը բերեց, երբ նրան 13 ամսական հասակում որդեգրեց ամերիկյան մի ընտանիք: Նա ծնվել է առանց վերջույթների: Այսպես հայտնվում է Ջեսիկա Լոնգը, ով այժմ հայտնի լողորդ է, 12 ոսկե պարաօլիմպիկ խաղերի մեդալակիր և առանց ոտքի սպորտսմենների մեջ ռեկորդսմենուհի:

Մի ոչ այնքան հաճելի օր Լիզին համացանցում տեսավ մի հոլովակ, որը վերնագրված էր «Աշխարհի ամենասարսափելի կինը» վերնագրով: Դժվար չէ գուշակել, որ դա հենց իր մասին էի եղել: Սակայն Լիզին ոչ թե սկսեց պատասխանել բոլոր տեսակի անհիմն մեկնաբանություններին այլ մարդկանց այլ բան ապացուցեց: Նա այժմ արդեն հրատարակել է երկու գրքեր, որոնք բավականին ընթերցող են և հայտնի է որպես մոտիվացնող ելույթների հաջողված թողարկող:
Տատյանա Մակֆադեն
Տատյանան ևս մի ամերիկացի մարզիկ է, ով ունի ռուսական ծագում: Նա կանանց մեջ հաշմանդամների համար սայլակներով մրցավազքերի բազմակի հաղթող է, այդ թվում նաև 2013թ-ի Բոստոնյան մարաթոնի հաղթողը: Այժմ Տատյանան շատ է ուզում մասնակցել Սոչիում կայանալիք պարաօլիմպիկ խաղերին և դրա համար նա յուրացրել է իր համար բացարձակապես նոր մարզաձևեր` վազքային դահուկներ և բիաթլոն:

Մարկ Ինգլիս
Նորզելանդացի Մարկ Ինգլիսը 2006թ-ին բարձրացավ Էվերեստ լեռան վրա: Նա դա իրագործեց 20 տարի հետո այն բանից, երբ կորցրել էր երկու ոտքերն էլ: Ալպինիստը ոտքերը կորցրել էր մեկ այլ արշավի ժամանակ ցրտահարելու հետևանքով: Սակայն չնայած դրան` երբեք չէր հրաժարվել իր ամենացանկալի երազանքից` հաղթահարել աշխարհի ամենաբարձր լեռը, ինչը չափազանց դժվար է տրվում նաև «սովորական» մարդկանց:

Այսպիսի մարդիկ, որ ունեն կյանքի նկատմամբ անհավանական թվացող կամային ունակություններ և դրանով իրենց շրջապատին վարակելու հնարավորություն, ավելի շատ են: Սակայն մեր շրջապատում կան ավելի շատ մարդիկ, ովքեր կարիք ունեն, որպեսզի իրենց վերջապես նկատեն, իսկ նկատելուց հետո չշրջվեն, այլ փորձեն օգնել ու աջակցել: