Yerevan, 04.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանը միացել է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային արշավին

Society

Հայաստանը միացել է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային արշավին, որը կընթանա «Հակաբիոտիկներ. կիրառել պատշաճ» կարգախոսի ներքո:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ նոյեմբերի 16-22-ն մեկնարկում է հակաբիոտիկների ճիշտ օգտագործման համաշխարհային շաբաթը:

«Տարբեր երկրներում իրականացվելու են միջոցառումներ հակաբիոտիկների ճիշտ օգտագործման հետ կապված: Հայաստանը ևս միացել է արշավին: Հակաբիոտիկները կարևոր և արժեքավոր ռեսուրս են: Շաբաթը կազմակերպվել է իրազեկման բարձրացման ուղղությամբ, դրա թիրախը պետք է լինեն մեր քաղաքացիները, ովքեր օգտագործում են հակաբիոտիկներ: Մի շարք միջոցառումներ` սեմինարներ, ժողովներ, քննարկումներ կանցկացվեն, հակաբիոտիկների օգտագործման մասին նյութեր ենք տրամադրելու: Կարծում եմ, որ այս միջոցառումները լուրջ արդյունք կտան»,- նշեց Սերգեյ Խաչատրյանը:

Նրա խոսքով` վերջին տարիներին դաշտում զգալի փոփոխություն կան: «Ցավոք, ոչ միայն Հայաստանում, այլև այլ երկրներում շատ հեշտ կարելի է ձեռք բերել հակաբիոտիկներ: Մենք կարգավորելու մեծ անհրաժեշտություն ունենք և այդ ճանապարհին ենք: Մեր նպատակն իրազեկվածության բարձրացումն է: Կոչ ենք անում քաղաքացիներին, որ չի կարելի փորձի համար գնալ դեղատուն և ձեռք բերել հակաբիոտիկ»,-նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Գայանե Ղուկասյանը շեշտեց, որ հակաբիոտիկները թեև արժեքավոր հումք են, բայց պետք է կիրառվեն զգուշությամբ:

«Դրանք պետք է նշանակվեն և կիրառվեն միայն անհրաժեշտության դեպքում: Ոչ պատշաճ, չափից ավելի օգտագործումը հանգեցնում է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության, որը լուրջ վտանք է ներկայացնում: Կոչ ենք անում, որ հիվանդն անհրաժեշտության դեպքում կիրառի հենց իրեն նշանակված հակաբիոտիկը»,-ընդգծեց նա:

Հակաբիոտիկները կարևոր և արժեքավոր ռեսուրսն են, այդ պատճառով «Հակաբիոտիներ. կիրառել պատշաճ» կարգախոսն արտացոլում է հակաբիոտիկների  ճիշտ, միայն բժշկի  նշանակմամբ օգտագործումը:  Ներկայումս լուրջ հիմնախնդիր է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը: Հակամանրէային դեղերի նկատմամբ մանրէների կայունությունն աճում է, իսկ ստեղծվող նոր հակամանրէային դեղերի թիվը շատ քիչ է:

Վարակիչ հիվանդությունները արդեն տասնամյակներ բուժելի են: Սակայն հակաբիոտիկների ոչ պատշաճ օգտագործումը նպաստում է դրանց նկատմամբ կայուն մանրէների առաջացմանը: Եթե չձեռնարկվեն միջոցներ, աշխարհը կթևակոխի «հետհակաբիոտիկային դարաշրջան», երբ մարդկությունը կունենա նոր ձևավորված դեղակայուն վարակներ, բայց չի ունենա անհրաժեշտ հակաբիոտիկներ, հետևաբար նշանակված բուժումը կդառնա անարդյունավետ:

ԱՀԿ հաշվարկներով` եթե չիրականցվեն համապատասխան միջոցառումներ,  2050  թվականին աշխարհում կգրանցվի տարեկան մոտ 10 մլն մահվան դեպք, իսկ տնտեսական վնասը կկազմի մոտ 100 տրլն դոլար:

Հակամանրէային դեղերի նկատմամբ մանրէների կայունությունը նաև սննդի անվտանգության խնդիր է,  քանի որ անասնաբուժության մեջ հակամանրէային դեղերը կիրառվում են ոչ միայն բուժական, այլև կանխարգելման նպատակներով, իսկ որոշ երկրներում նաև աճը խթանելու համար, և դեղակայուն մանրէները կարող են  կենդանիներից անցնել մարդուն` սննդային շղթայի միջոցով:

«Միացի'ր աշխարհում առաջին անգամ անցկացվող հակաբիոտիկների մասին իրազեկման շաբաթին» միջոցառման նպատակն է երկրներում անցկացվող քարոզարշավների միջոցով հանրության շրջանում բարձրացնել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության վերաբերյալ իրազեկումը: Բարձրաձայնել, որ հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը համաշխարհային առողջապահության համար արդիական հիմնախնդիր է` հակաբիոտիկների պատշաճ օգտագործման շնորհիվ միայն հնարավոր կլինի պահպանել դրանց ազդեցությունը: Միաժամանակ, քարոզարշավի միջոցով անհատների, առողջապահության և գյուղ ատնտեսության ոլորտի մասնագետների, ինչպես նաև կառավարության ուշադրությունը կհրավիրվի մանրէների հակաբիոտիկների կայունության դեմ պայքարի խնդրին, ինչը կնպաստի մոտեցումների փոփոխմանը:

Աշխարհի պետությունների միայն մեկ քառորդն այսօր ունի հակաբիոտիկների կայունության դեմ պայքարի ազգային ծրագրեր` ուղղված հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության խնդրին:

 

When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young Readers