Քիմ Քարդաշյանն ընթրել է հոր սիրած հայկական ռեստորանում (լուսանկարներ)
LifestyleDaily Mail տաբլոիդը արձանագրել է, որ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով ուր որ է կծննդաբերի, հերթական կիպ զգեստն է «քաշել վրան» ու այցելել ռեստորան:
Ադբյուրը նաև նկատում է, որ Քիմը միշտ էլ կապ է պահպանում իր հայկական արմատների հետ: Այս անգամ Քիմն այցելել է Հոլիվուդի Carousel հայկական ռեստորանը:
Հայտնի է, որ Քիմը հայկական ռեստորանում գորտի տոտիկներ է կերել և մածուն-պանիր, ընդհանուր` 20 ԱՄՆ դոլար գումարով:
Աստղը ասել է, որ դա իր հոր` հանգուցյալ իրավաբան Ռոբերտ Քարդաշյանի սիրելի ռեստորանն էր: 35-ամյա աստղը ընթրել է իր ընկերուհու հետ և լքել ռեստորանը` լավ «որս» դառնալով պապարացիների համար:






