«Տոյոտան» բախվել է ծառին. ուղեւորուհին մահացել է, կան վիրավորներ
SocietyՆոյեմբերի 14-ին, ժամը 02.10-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Վաղարշապատի Զորավար Անդրանիկ-Պետրոզավոդսկ փողոցների խաչմերուկում կորցրել է կառավարումը, դուրս եկել երթեւեկելի մասից եւ բախվել է ծառի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորուհին՝ 62-ամյա Սվետլանա Գեւորգյանը, մահացել է, իսկ վարորդը եւ մյուս ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: