Տաշիրում 75տ կուտակված անասնակեր և մեքենա է այրվել
SocietyՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում նոյեմբերի 17-ին` ժամը 01.36-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Կամոյի փողոց թիվ 8, Ռ. Ա.-ին պատկանող տան բակում այրվում է անասնակեր: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մասամբ այրվում է անասնագոմի տանիքը (մոտ 30 քմ), կից կուտակված մոտ 75տ անասնակերը և մոտակայքում կայանված «ԳԱԶել» մակնիշի (առանց պ/հ) ավտոմեքենայի աջակողմյան անվադողը: Հրշեջ-փրկարարներն անասնագոմից տարահանել են մոտ 30 խոշոր եղջրավոր կենդանի: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.50-ին:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: