Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Չկայացած արյան ուխտը

Analysis

Գործող իրավիճակում, երբ մեծ հաշվով հասարակության մի զգալի մասին բացարձակ չի հետաքրքրում սահմանադրական բարեփոխումներ կոչված իրողությունը, շատ հետաքրքիր է տարբեր քաղաքական ուժերի պահվածքն այդ առումով: Սրանցից թերևս անդրադառնանք Դաշնակցությանը, որն առաջիններից էր, որ կուրծքը բացած, դարավոր երազանքը շուրթերին, իսկ աթոռների բաղձը սրտում` նետվեց առաջ և հայտարարեց, որ երկու ձեռքով կողմ է սահմանադրական փոփոխություններին: Ավելին` ամեն ինչ անելու են դրանք հաջողելու համար ու գործող իշխանությանը թև ու թիկունք են այս հարցում: Չանդրադառնալով այն կուլիսային խոսակցություններին, թե այս սիրո առհավատչյան մատուցելու համար ով ինչքան ուզեց, գանք ավելի էական հարցադրումների: Ով ով, բայց դաշնակցությունը գոնե լավ գիտի, որ այդ մոդելով Հայաստանում պետություն չես կառուցի, ավելին` այդ մոդելով մեկ անգամ արդեն ձախողել և կործանել ես պետությունը:

Նման դեպքերում, պատմությունը հանդես չի գալիս որպես ուսուցիչ, այլ տրամագծորեն հակառակը` այն հանդես է գալիս որպես վերակացու ու սկսում պատժել պատմության դասը վատ սովորած «երեխաներին»: Խոսքն, իհարկե, 1918-1920թթ. հանրապետության մասին է, երբ երկրի համար օրհասական պահին, երբ պետք է ընթանային հայ-ռուսական կարևորագույն բանակցությունները, բոլորն իրենցից օտարում էին պատասխանատվությունը, որի արդյունքում Մոսկվայում հայտնվեց խեղճ Լևոն Շանթը` բանից անտեղյակ, պարզապես մի քիչ լավ ռուսերեն իմացող մարդ: Այն ժամանակվա Հանրապետականը հենց Դաշնակցությունն էր, որը փաստացի երկրում հաստատել էր միակուսակցական համակարգ և տանել չէր կարողանում այլակարծություն, բայց միևնույն ժամանակ ո’չ կուսակցական և ո’չ էլ անձնային մակարդակով պատասխանատվություն չէր վերցնում շատ իրողությունների համար, իհարկե, եթե չհաշվենք մի քանի մանր-մունր պայմանագրեր, որոնց շնորհիվ Հայաստանը 70 հազ քկմ-ից դարձավ 12 հազ քկմ, ու հետո դժվար է ասել ինչ կլիներ, եթե բոլշևիկները չգային: Սրանք էլ իրենց հերթին առաջինների դասական շարունակողն էին, պարզապես ավելի անկեղծ էին և նման թիթիզ բաներ, ինչպիսին օրինակ բազմակուսակացան համակարգն է, չէին հայտարարում:

Ու այս կենսափորձից հետո, աջակցելով սահմանադրական փոփոխություններին, հետաքրքրիր է, թե ինչ հույսեր ունի Դաշնակցությունը. որ հերթական անգամ Հայաստանում հաստատվելու է միակուսակցական համակարգ, և իրենք հաջորդ խորհրդարանական ընտրություններում ջախջախելու են հանրապետականին` վերցնելով մանդատների մեծ մասը: Չեմ կարծում, թե որևէ ֆանտաստ ռեժիսոր, ծանոթ լինելով հայաստանյան իրականությանը, կհամարձակվեր նման սյուժեով ֆիլմ նկարահանել: Իհարկե, նման մոտեցումը տրամաբանական կլիներ, եթե մենք գործ ունենայինք գաղափարական կառույցի հետ: Ցավոք, բայց վաղուց այս կազմակերպությունը հայաստանյան ընկալումներում չի դիտարկվում որպես այդպիսին:

Այս ամենով հանդերձ՝ քարոզարշավի ընթացքում որոշ հայտարարություններ առնվազն ծիծաղելի վիճակի դեմ են դնում այն աջակցությունը, որն հայտարարվել է այս կուսակցության կողմից: Այսպես՝ «Սահմանադրական բարեփոխումները մեր, մեր ժողովրդի հաջողությունն են, որի հետ իշխանությունը համաձայնել է: Այս առումով մենք ողջունում ենք իշխանությունների կամքը, բայց, միաժամանակ, չենք ասում, որ դեկտեմբերի 6-ով այս ամենը վերջանում է. փոփոխությունները պետք է այնքան ժամանակ շարունակվեն, մինչև յուրաքանչյուր քաղաքացի տեր կլինի իր քվեին»:

Այսինքն, ինչ ենք հասկանում սույն տեքստից, որ նրանք գիտակցում են, որ Հայաստանի քաղաքացին հերթական անգամ տեր չի լինելու իր քվեին, կամ որ հերթական անգամ անց են կացվելու ձեռնածուական խեղկատակություններ, որոնց իրենք աջակցում են: Գալիս է ավանդական խոսքը` «դեմ ըլլալով կողմ կըլլանք»: ժամանակին, փորձելով պահել Արևելյան Հայաստանի մի մասը, մեր որոշ փառապանծ գործիչներ կորցրեցին Արևմտյան Հայաստանը: Հետաքրքիր է, հիմա ի՞նչ են ուզում կորցնել, եթե, իհարկե, ինչ-որ բան կա կորցնելու:

Վահրամ Թոքմաջյան

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards