Գավառում բացվեց Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձանը
SocietyԳավառ քաղաքի կենտրոնական հրապարակում` Հայոց ցեղասպանության զոհերի եւ Մեծ Հայրենականում զոհված հայորդիների հուշարձանների հարեւանությամբ` Սուրբ Աստվածածին եկեղեցու դիմաց, տեղադրվեց Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԵԿՄ Գավառի բաժանմունքի նախագահ Աշոտ Գասպարյանը, կարմիր տուֆից կերտված խաչքար հուշարձանը պատրաստվել եւ տեղադրվել է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ եւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հովանավորությամբ:Հուշարձանը կրկնօրինակում է Հին Ջուղայի`ազերի հրոսակների կողմից ոչնչացված խաչքարերից մեկը:
Հուշարձանի տեղադրման արարողությանը մասնակցեցին Արցախյան ազատամարտի մասնակիցներ, պատանի երկարապահներ, քաղաքացիներ:»Այս հուշարձանը պետք է հիշատակի բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հայրենի հողի պաշտպանության համար, որոնց միշտ պարտական կլինեն հայ սերունդները: Որքան սերունդները կհայտնեն իրենց երախտագիտությունը նման ձեռնարկներով, այնքան նրանց հոգիներում կամրապնդվի Հայոց հայրենիքի պաշտպանության, շենացման ու զորացման գաղափարը»-նշեց Աշոտ Գասպարյանը:
Հուշարձանի օծումը կկատարվի մոտակա օրերի ընթացքում, հանդիսավոր կարգով:
Խոսրով Խլղաթյան